Իլոն Մասկը X սոցիալական ցանցում Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահի ավելի ընդունելի թեկնածու է համարել, քան նրա մրցակից Քամալա Հարիսին։ Նա մեկնաբանել է մի գրառում, որում օգտատերը պնդում էր, որ Թրամփը «ընտրություններում չարյաց փոքրագույնն է»։ «Միանշանակ»,- գրել է Մասկը:               
 

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը միանում է մայր բուհի և ՀՀ ԳԱԱ կոչին` պահանջելով Փաշինյանի հրաժարականը

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը միանում է մայր բուհի և ՀՀ ԳԱԱ կոչին` պահանջելով Փաշինյանի հրաժարականը
17.12.2020 | 22:17

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը միանում է մայր բուհի և ՀՀ ԳԱԱ կոչին` պահանջելով վարչապետի հրաժարականը՝ ասված է ԵԹԿՊԻ հայտարարության մեջ.

«Հարգելի հայրենակիցներ, գիտակցելով, որ մեր հայրենիքն այսօր ծանրագույն ճգնաժամի մեջ է և այսպես շարունակելն այլևս օրհասական է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի վարչական և դասախոսական կազմը, այդ թվում գիտության դոկտորներ, պրոֆեսորներ, ՀՀ ժողովրդական և ՀՀ վաստակավոր արտիստներ /120 ՀՀ քաղաքացի/ միանում են մայր բուհի և ՀՀ ԳԱԱ կոչին` պահանջելով վարչապետի հրաժարականը: Խնդրում ենք նաև կազմակերպել ԱԺ-ում վարչապետի ընտրություն և ստեղծել բացառապես պրոֆեսիոնալների կառավարություն»:

Դիտվել է՝ 3255

Մեկնաբանություններ