ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Սա­ր­յա­նի արևը երկ­րի վրա

Սա­ր­յա­նի արևը երկ­րի վրա
13.11.2020 | 01:34

«Վար­պե­տը գնաց նրա մոտ և ա­սաց. «Մի­նաս, գնա՛, աշ­խա­տի՛ր և մի՛ վա­խե­ցիր»։ Եվ ե­րի­տա­սարդ նկա­րի­չը շու­տով վե­րա­կեր­տեց հր­դե­հի խլած նկար­նե­րի մի մա­սը։ ՈՒ, թեև նկար­ներն ան­վե­րա­դարձ կորս­ված էին, բայց նրանց փո­խա­րեն ստեղծ­ված կտավ­ներն ա­վե­լի հո­յա­կապ էին։ Ե­թե չլի­ներ հր­դե­հը, ե­թե Մար­տի­րոս Մա­րյա­նը չգ­նար նրա մոտ իր պարզ հայ­կա­կան խոր­հր­դով, և ե­թե Մի­նաս Ա­վե­տի­սյա­նը չկ­րեր իր մեջ ազ­դա­կը, ձգ­տու­մը` հա­կադր­վե­լու դժ­բախ­տու­թյա­նը, այդ ժա­մա­նակ մենք չէինք ու­նե­նա Մի­նաս Ա­վե­տի­սյա­նի հրա­շա­լի կտավ­նե­րը, ո­րոնց նշա­նա­կու­թյու­նը հե­տա­գա տա­րի­նե­րին ա­վե­լի պի­տի մե­ծա­նա և ի­մաս­տա­վոր­վի»։
Վի­լյամ ՍԱ­ՐՈ­ՅԱՆ
«Համ­բե­րա­տար ե­ղիր...»

ՀԱՅ­ԿԱ­ԿԱՆ Ա­ՐՅՈՒՆՆ ՈՒ ԱԴՐ­ԲԵ­ՋԱ­ՆԱ­ԿԱՆ ՆԱՎ­ԹԸ` ԱՆԳ­ԼԻԱ­ԿԱՆ ԶՈ­ՀԱ­ՍԵ­ՂԱՆ­ՆԵ­ՐԻՆ
Թուրք-ա­զե­րա­կան զե­ռու­նի պար­տու­թյու­նը տիե­զեր­քի կամքն է։ Աշ­խար­հը չի կա­րող վե­րած­վել դժոխ­քի։ Եվ այս պա­հին ինձ զար­մաց­նում, հո­գե­հան է ա­նում մի զար­մա­նա­լի, ա­վե­լի ստույգ, զար­հու­րե­լի հարց. ի՞նչն է դր­դում դժոխ­քի այս զա­վակ­նե­րին հպա­տա­կեց­նե­լու աշ­խար­հը։ Չէ՞ որ Ալ­թա­յի մթին ան­տառ­նե­րից և սառ­նա­շունչ տա­փաս­տան­նե­րից ճա­նա­պարհ ընկ­նե­լով բար­բա­րոս այս ցե­ղա­խում­բը Երկ­րի մո­լո­րա­կի թերևս ա­մե­նա­բեր­րի ու ըն­դար­ձակ տա­րածք­նե­րը նվա­ճե­լով, չի հան­դարտ­վում, ձգ­տում է բր­դոտ և ա­րյու­նոտ ձախ թա­թը խց­կել Ադ­րիա­տիկ ծո­վի խոր­քը, ա­ջը` Խա­ղաղ օվ­կիա­նո­սի մեջ։ Ին­չու՞, մի՞­թե Ալ­թա­յի քոչ­վոր ցե­ղա­խում­բը, ո­րը ու­ղե­ղի կի­սա­հարթ գա­լար­նե­րով և դժո­խա­յին հո­գե­կերտ­ված­քով գոհ չէր սե­փա­կան ան­հա­վա­նա­կան ճա­կա­տագ­րից։ Ի­հար­կե գոհ էր, ա­րյու­նար­բու ոտ­նա­թա­թից մինչև նույն­քան բիրտ ու ար­նա­խում հոն­քա­մե­ջը։ Եվ ա­հա այս­տեղ մի շատ կարևոր բա­նի մա­սին պետք է խո­սել և այն պատ­կե­րագ­րել կեր­պար­վես­տի ժա­մա­նա­կա­կից հա­մայ­նա­պատ­կեր­նե­րում։ (Ե­թե, ի­հար­կե, ժա­մա­նա­կա­կից նկա­րիչ­նե­րը խո­րա­պես ըն­կա­լեն երևույ­թը և պատ­կե­րագ­րեն վե­րոն­շյա­լը)։ Խոսքս վե­րա­բե­րում է Թուր­քիա­յի ա­վա­զա­կա­պե­տա­կան աշ­խար­հա­կա­լու­թյան նախ­կին և ներ­կա գլ­խա­վոր կն­քա­հայր Անգ­լիա­յին։ Շեքս­պի­րի և Բայ­րո­նի ներ­կա հայ­րե­նի­քը քա­ղա­քա­կան մի ա­հար­կու ա­կան է։ Զար­մա­նա­լի է այս ա­մե­նը, բայց և այն­պես զար­հու­րե­լի պատ­մա­կան փաստ է։


Ե­թե Շեքս­պիրն ու Բայ­րոնն ապ­րեին մեր օ­րե­րում, վս­տա­հա­բար նրանց դրա­մա­նե­րում ու պոեմ­նե­րում Անգ­լիան, ա­վե­լի ստույգ` այդ երկ­րի քա­ղա­քա­կան մա­կըն­թա­ցու­թյուն­նե­րը, կար­տա­ցոլ­վեր իր ողջ հրե­շա­վոր էու­թյամբ։ Անգ­լիան քա­ղա­քակր­թու­թյան ամ­րոց է, բա­րեկր­թու­թյան և ա­վան­դույթ­նե­րի պահ­պան­ման հա­մաշ­խար­հա­յին օա­զիս։ Միա­ժա­մա­նակ մեր­կա­պա­րա­նոց շա­հա­պաշ­տու­թյան կա­տա­ղի հան­գր­վան է ա­վան­դա­պաշտ և պահ­պա­նո­ղա­կան այս եր­կի­րը։ Վեր­ջերս Անգ­լիան անս­քող տա­պա­լեց ՄԱԿ-ի Անվ­տան­գու­թյան խոր­հր­դի բա­նաձևը` սկզ­բուն­քո­րեն չե­ղար­կե­լով Ար­ցա­խի հան­դեպ սան­ձա­զերծ­ված պա­տե­րազ­մի կանխ­ման հնա­րա­վո­րու­թյու­նը։ Գու­ցե այդ դեպ­քում մենք չէինք կորց­նի Շու­շին, 7 շր­ջան­նե­րը և ա­մե­նա­կարևո­րը. Մեղ­րին չէր դառ­նա թուրք-ա­զե­րիա­կան տա­րան­ցիկ ան­ցու­ղի։ Սա­կայն վա­ղուց է հայտ­նի. «Բրի­թիշ պետ­րո­լեում» նավ­թա­յին հս­կան է ո­րո­շում մա­ռախ­լա­պատ Ալ­բիո­նի քա­ղա­քա­կան խա­ղադ­րույք­նե­րի ձևա­չա­փը, այն գեր­շա­հեր ու­նի Կով­կա­սում, կթում է ապ­շե­րո­նյան նավ­թի ա­ռյու­ծի բա­ժի­նը և հա­նուն դրա ան­տե­սում է քրիս­տո­նյա Հա­յաս­տա­նի հե­ղած ա­րյու­նը։ Եվ ա­հա ա­ռա­ջարկս` ՀՀ Անգ­լիա­յի դես­պա­նա­տան վրա պայ­մա­նա­կա­նո­րեն տն­կել Ադր­բե­ջան ա­վա­զա­կա­յին պե­տու­թյան դրո­շը, այս գե­րի­րա­պաշ­տա­կան պատ­կե­րը բազ­մա­կի վրձ­նել և տե­սա­նե­լի վա­հա­նակ­նե­րի վրա տե­ղադ­րել երկ­րի մայ­րու­ղի­նե­րի վրա։


Սա­կայն վե­րա­դառ­նանք Սա­րյա­նի արևին, որ զօր ու գի­շեր ծա­գում է մեր երկ­րի վրա։ Ար­ցա­խի վրա։ Եվ Հա­յաս­տա­նի վրա։ Սա­րյա­նի արևին, որ մի ակն­թարթ կար­ծես մա­րեց կի­սա­լուս­նի մա­հաս­փյուռ հա­յաց­քի տակ, բայց դեռ կես դար բո­ցա­վառ­վեց երկ­րի երկ­նա­կա­մա­րում։

«ՖՐԻ­ԺԻ» ՇՈ­ԳԵ­ՆԱ­ՎԻ Ա­ՌԵՂԾ­ՎԱ­ԾԸ
Ֆրան­սիա­կան «Պա­կե» ըն­կե­րու­թյան «Ֆրի­ժի» շո­գե­նա­վը Մար­սե­լից ճա­նա­պարհ ըն­կավ դե­պի Բա­թում։ Նա­վը բեռն­ված էր 1200 տոն­նա զա­նա­զան ապ­րանք­նե­րով, ո­րոնք պի­տի բեռ­նա­թափ­վեին Կ. Պոլ­սի և Սևծո­վյան այլ նա­վա­հան­գիստ­նե­րում։ Փա­րի­զում Սա­րյա­նի վրձ­նած 37 նկար­նե­րը «Ֆրի­ժիի» նա­վամ­բա­րում էին և բեռ­նա­թափ­վե­լով Բա­թում քա­ղա­քում` գնաց­քով պետք է ճա­նա­պարհ­վեին դե­պի Երևան։ 1928-ի մար­տի 15-ին Կ. Պոլ­սի մա­տույց­նե­րում հր­դեհ բռնկ­վեց շո­գե­նա­վի վրա։ Նա­վա­հան­գս­տում նկա­տե­ցին, որ ֆրան­սիա­կան շո­գե­նա­վի ցռու­կից րո­պե առ րո­պե ուժգ­նա­ցող ծուխ է բարձ­րա­նում։ Զա­նա­զան շո­գե­նա­վեր և հր­դե­հա­շեջ նա­վեր են հաս­նում օգ­նու­թյան։ Մի քա­նի ժամ­վա ըն­թաց­քում պարպ­վում է շուրջ 7 հա­զար տոն­նա ջուր, բայց ա­պար­դյուն. շո­գե­նավն աս­տի­ճա­նա­բար թեք­վում է մի կող­մի վրա, և այն մի կերպ փր­կե­լու հա­մար փր­կա­րար նա­վե­րը հրում են դե­պի ափ։ Կես­գի­շե­րին հր­դե­հը մար­վում է։ Սա­կայն հրի ճա­րակ է դառ­նում նա­վամ­բար­նե­րում ե­ղած-չե­ղա­ծը։ Նաև Սա­րյա­նի 37 կտա­վը։ Հր­դե­հի պատ­ճա­ռը ձվի սն­դուկ­նե­րի անվ­տանգ պահ­պան­ման հա­մար դիզ­ված տա­շեղ­ներն էին։

ՑԱ­ՎԸ` ՍՐ­ՏՈՒՄ, Ե­ՐԱ­ԶԸ` ՀՈ­ԳՈՒՄ
Սա ծանր հար­ված էր գե­ղան­կար­չի հա­մար։ Բայց նա, որ­պես զտա­րյուն հայ, չկոտր­վեց։ Այս տե­սան­կյու­նից հե­տաքր­քիր է նրա հար­ցազ­րույ­ցը` տր­ված «Խոր­հր­դա­յին Հա­յաս­տան» թեր­թին հր­դե­հից մեկ ա­միս անց։ Ներ­կա­յաց­նում եմ վար­պե­տի պա­տաս­խան­նե­րը։ «Այր­ված 37 նկար­նե­րը, բա­ցա­ռու­թյամբ 5-ի, որ Երևա­նից հետս էի տա­րել, Փա­րի­զի մի տար­վա աշ­խա­տանք­ներս էին, ո­րոն­ցից ա­մե­նա­հե­տաք­րք­րա­կան­նե­րը կազ­մում էին հետևյալ­նե­րը. «Հա­յու­հի», «Արևե­լյան ծա­ղիկ­ներ», «Ծա­ղիկ­ներ», «Գյու­ղի փո­ղոց», «Պարս­կա­կան գյուղ», «Լոռ­վա ձո­րը» և մի քա­նի պորտ­րետ­ներ։ Այս աշ­խա­տանք­նե­րը հե­տաքր­քիր էին մա­նա­վանդ այն տե­սա­կե­տից, որ կրում էին ֆրան­սիա­կան նկար­չու­թյան ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րը, որ­չա­փով որ և կա­րո­ղա­ցել էի յու­րաց­նել այն։


Հենց այդ ա­ռա­վե­լու­թյուն­ներն էին շեշ­տում ու գնա­հա­տում նաև Փա­րի­զում ապ­րող ռուս քն­նա­դատ­ներն իմ այդ նկար­նե­րի մեջ։
Սկզ­բում ես մի տե­սակ շշ­մած դրու­թյան մեջ էի և կար­ծես չհա­վա­տա­լով կա­տար­վա­ծին, այն­քան խոր չէի զգում կորս­տի պատ­ճա­ռած վիշ­տը, սա­կայն հետզ­հե­տե, երբ անդ­րա­դառ­նում եմ նրան և պատ­կե­րաց­նում ստեղ­ծա­գոր­ծու­թյան այն ան­նա­խըն­թաց և ե­զա­կի թա­փը, ո­րով ես հա­մակ­ված էի Փա­րի­զում այդ նկար­նե­րը ստեղ­ծե­լիս, և ո­րը չի կրկն­վում այլևս ինձ հա­մար, նոր եմ զգում, թե ինչ մեծ կո­րուստ ու­նե­ցա ես։
Ստեղ­ծա­գոր­ծու­թյու­նը, ներ­շն­չու­մը դժ­վար բան է, չի կրկն­վում. ստեղ­ծա­գոր­ծող ար­վես­տա­գետն ինքն էլ է փոխ­վում։ Ինչ­քան որ այդ նկար­նե­րիս լու­սան­կար­ներն ու­նեմ հի­մա, սա­կայն անհ­նար է նրան­ցով վե­րար­տադ­րել հի­նը, իս­կա­կա­նը։ Նախ, որ գույ­նե­րից շա­տե­րը չեմ հի­շում հի­մա, և այն, ինչ կա­րե­լի էր նկա­րել Փա­րի­զում, ֆրան­սիա­կան ար­վես­տի ան­մի­ջա­կան ներշ­նչ­ման ազ­դե­ցու­թյան տակ, դժ­վար է վե­րար­տադ­րել Երևա­նում։


Իմ ցա­վը մե­ծա­նում է ա­ռանձ­նա­պես նրա­նով, որ ես նկար­չու­թյան մեջ այս իմ ո­րո­շում­նե­րը հիմ­նա­վո­րել էի Փա­րի­զում. ես իմ ու­ղին ստու­գե­լու հա­մար էի գնա­ցել Փա­րիզ և գտա, որ այդ ու­ղին իր հիմ­քում ճիշտ էր` նկար­չու­թյան մո­տեց­ման և բո­վան­դա­կու­թյան տե­սա­կե­տից։ Ես իմ քն­նու­թյու­նը բռ­նել էի, ար­վես­տի տե­սա­կե­տից հիմ­նա­վոր­վել էին իմ աշ­խա­տանք­նե­րը, ո­րոնք այժմ կո­րան»։

ՈՒ­ՆԱՅ­ՆՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ ՎԱ­ՆՈՒՄ ԵՆՔ ԵՐԿ­ՐԻՑ
Այս նյու­թը գրե­լու ըն­թաց­քում Շու­շին ըն­կավ։ Ներ­քին թուր­քը հա­սավ իր նպա­տա­կին։ Շու­շին ըն­կավ, բայց կան­գուն է Ար­ցա­խը։ Կան­գուն է հա­յու­թյունն ա­րար աշ­խար­հում։ Եվ հի­մա մեզ մի բան է մնում. բռուն­ցք­վել և մա­քա­ռել, աչ­քի լույ­սի պես պահ­պա­նել ե­ղա­ծը և միա­վո­րել Հա­յաս­տանն ու Ար­ցա­խը։ Լե­գեն­դար զո­րահ­րա­մա­նա­տար Լեո­նիդ Ազ­գալ­դյա­նի մար­տա­կո­չը դա­րի պա­հանջն է` ԱՐ­ՑԱ­ԽԸ ՀԱ­ՅԱՍ­ՏԱՆՆ Է ԵՎ ՎԵՐՋ։
Այն լրաց­վում է ինք­նին` ՀԱ­ՅԱՍ­ՏԱ­ՆԸ ԱՐ­ՑԱԽ Է ԵՎ ՎԵՐՋ։

Եվ ա­հա այ­սօր մենք պետք է ա­պա­վի­նենք մեր ազ­գա­յին ինք­նու­թյա­նը, հա­մոզ­ված, որ չա­րի­քը մի գե­ղե­ցիկ օր լքե­լու է եր­կի­րը, և Սա­րյա­նի արևն է շո­ղա­լու հա­յու­թյան գլ­խա­վերևում։
Եվ ա­հա այ­սօր մեր հա­մազ­գա­յին միաս­նու­թյան գեր­խն­դիրն է` խա­ղաղ ճա­նա­պար­հով հաս­նել Սո­րո­սի 5-րդ շա­րա­սյան ար­տաքս­մա­նը երկ­րից։ Նաև դա­դա­րեց­նել դի­վա­նա­գի­տա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րը Անգ­լիա­յի թա­գա­վո­րու­թյան հետ։
Եվ ա­հա այ­սօր մենք պետք է Վի­լյամ Սա­րո­յան կար­դանք և հիա­նանք Սա­րյա­նի արևա­յին ար­վես­տով։ Նաև հի­շենք մեր պե­տա­կա­նա­կերտ մե­ծե­րի կյանքն ու պատ­գամ­նե­րը մեզ, հի­շենք Անդ­րա­նիկ Օ­զա­նյա­նին և Գա­րե­գին Նժ­դե­հին, Ա­րամ Մա­նու­կյա­նին ու Ա­լեք­սանդր Մյաս­նի­կյա­նին, ո­րոնք չա­փա­զանց բարդ և ան­կան­խա­տե­սե­լի աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ի­րա­վի­ճակ­նե­րում մա­քա­ռե­ցին հա­նուն ազ­գա­յին ինք­նու­թյան պահ­պան­ման և կեր­տե­ցին հայ­կա­կան հեր­թա­կան պե­տա­կա­նու­թյու­նը։ Եվ խո­նարհ­վենք մեր այս վեր­ջին ա­զա­տա­մար­տի սուրբ նա­հա­տակ­նե­րի հայտ­նի և ան­հայտ շի­րիմ­նե­րի ա­ռաջ։

ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵ­ՏՈՒ­ԹՅՈՒՆ
Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի միա­ցու­մը դա­րի հրա­մա­յա­կանն է։
Եվ ա­հա այ­սօր պետք է ստեղ­ծել ՀԱՅ­ԿԱ­ԿԱՆ ՉՈՐ­ՐՈՐԴ ՀԱՆ­ՐԱ­ՊԵ­ՏՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ ՀՀ-Ի և ԱՀ-ի միա­ձուլ­մամբ։
Մեր պայ­քարն այ­սօր մեր ներ­քին թուր­քի դեմ է։
Եվ այդ պայ­քա­րում պի­տի հաղ­թենք։ ՈՒ կա­ռու­ցենք մեր եր­կի­րը` ՄԵԿ ԱԶԳ ՄԵԿ ՊԵ­ՏՈՒ­ԹՅՈՒՆ կար­գա­վի­ճա­կով։


Վրեժ Ա­ՌԱ­ՔԵ­ԼՅԱՆ

Դիտվել է՝ 23517

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ