ԱՄՆ-ը անորոշ ժամանակով դադարեցրել է Վրաստանի սեյսմիկ մոնիտորինգի կենտրոնի ֆինանսավորումը՝ տեղեկացնում է NewsGeorgia-ն։ Որոշման հիմնավորման մեջ նշվում են «հակաժողովրդավարական գործողությունները և Վրաստանի կառավարության կեղծ հայտարարությունները, որոնք չեն համապատասխանում ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցության չափանիշներին»։               
 

Արցախցիների հանրակրթության կազմակերպման գործընթացը

Արցախցիների հանրակրթության կազմակերպման գործընթացը
08.11.2020 | 17:53

Թուրք-ադրբեջանական և միջազգային ահաբեկչական համատեղ դաշինքով սանձազերծված պատերազմի հետևանքով Արցախում ավերվել է ավելի քան 70 դպրոց, 10 մանկապարտեզ, 10 մշակութային օջախ։ Պատերազմի հետևանքով խախտվել մոտ 30 հազար սովորողի իրավունք։ Այս մասին տեղեկացնում է ԱՀ ԿԳՄ նախարար Լուսինե Ղարախանյանը, նշելով, որ ՀՀ ԿԳՄՍՆ-ի հետ համատեղ աշխատանքի արդյունքում սկսել են աշակերտների գրանցումը։ Նպատակ ունեն նոյեմբերի 13-ից սկսել հանրակրթության կազմակերպման գործընթացը։ Արցախի ուսանողությունը միասնական առցանց հարթակներուվ այս պահին աշխատում է Արցախի պրոֆեսորադասախոսական կազմի հետ։ Առաջիկայում լուծելու են նաև արհեստագործական ուսումնարանների, քոլեջների ուսանողության կրթության հարցը։

Դիտվել է՝ 1971

Մեկնաբանություններ