ԱՄՆ-ը անորոշ ժամանակով դադարեցրել է Վրաստանի սեյսմիկ մոնիտորինգի կենտրոնի ֆինանսավորումը՝ տեղեկացնում է NewsGeorgia-ն։ Որոշման հիմնավորման մեջ նշվում են «հակաժողովրդավարական գործողությունները և Վրաստանի կառավարության կեղծ հայտարարությունները, որոնք չեն համապատասխանում ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցության չափանիշներին»։               
 

Չարենցյան բանաստեղծություն-աղոթքը տարբեր լեզուներով

Չարենցյան բանաստեղծություն-աղոթքը տարբեր լեզուներով
29.10.2020 | 22:25

Ե․ Չարենցի տուն-թանգարանն այս օրերին թանգարանի առցանց հարթակում ֆլեշմոբի ձևաչափով ներկայացվում են տարբեր ազգերի ներկայացուցիչների կողմից «Ես իմ անուշ Հայաստանի» աղոթքի ընթերցանությունները։ Բանաստեղծություն-աղոթքը տարբեր լեզուներով (շվեդերեն, իսպաներեն, անգլերեն, իտալերեն, չինարեն, հունարեն, հնդկերեն և այլն) հնչեցնելով՝ տարբեր երկրների ներկայացուցիչներ թանգարանի միջոցով հայտնում են իրենց աջակցությունը հայ ժողովրդին և կոչ անում խաղաղության։

Համամարդկային աղոթքին զուգահեռ, ներկայացվում է նաև համահայկական աղոթքը խաղաղության՝ դպրոցականների մասնակցությամբ։ Դեռևս այս ուսումնական տարվա սկզբում մեկնարկած համահայկական մրցույթը, որի շրջանակում դպրոցական տարբեր տարիքի երեխաներ պետք է ընթերցեին «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը և վերարտադրեին տարբեր ձևաչափերով (կտավի, քանդակի, ձեռագործ աշխատանքի, անիմացիայի), նախատեսվում էր ամփոփել հոկտեմբերի վերջին։ Սակայն, ստեղծված իրավիճակով պայմանավորված, մրցույթի ձևաչափը փոքր-ինչ փոփոխվեց՝ վերաձևակերպվելով որպես համահայկական աղոթք հաղթանակի և խաղաղության, փոփոխվեց նաև մասնակիցների հետ համագործակցությունը: Մրցույթի այս նոր ձևաչափը դեռևս ընթացքի մեջ է, և մասնակցել ցանկացողները կարող են իրենց աշխատանքներն ուղարկել մինչև հոկտեմբերի 30-ը։ Մրցույթի ամփոփման ձևաչափի և ժամկետի մասին տեղեկություն կտրամադրվի առաջիկայում։

Դիտվել է՝ 3217

Մեկնաբանություններ