ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

ՈՒ­սու­ցիչ­ներն ու ծնող­նե­րը չեն պատ­կե­րաց­նում՝ ինչ­պես են ա­պա­հո­վե­լու ու­սուց­ման ար­դ­յու­նա­վե­տութ­յու­նը

ՈՒ­սու­ցիչ­ներն ու ծնող­նե­րը չեն պատ­կե­րաց­նում՝ ինչ­պես են ա­պա­հո­վե­լու ու­սուց­ման ար­դ­յու­նա­վե­տութ­յու­նը
08.09.2020 | 00:26

Մյուս շա­բաթ դպ­րոց­նե­րը բա­ցե­լու են դռ­նե­րը, սկս­վե­լու է ու­սում­նա­կան տա­րին։ Ու­սում­նա­կան հաս­տա­տու­թյուն­ներն ար­դեն ստա­ցել են հա­մա­պա­տաս­խան շր­ջա­բե­րա­կան­նե­րը, ո­րոն­ցով կա­ռաջ­նորդ­վեն նոր ուս­տա­րում:


Կր­թու­թյան, գի­տու­թյան, մշա­կույ­թի և սպոր­տի նա­խա­րա­րու­թյու­նը տե­ղե­կաց­րել է, որ կո­րո­նա­վի­րու­սի պայ­ման­նե­րում նոր ու­սում­նա­կան տար­վա մեկ­նար­կի անվ­տանգ կազ­մա­կերպ­ման նպա­տա­կով ՀՀ կա­ռա­վա­րու­թյան ո­րոշ­մամբ բյու­ջեից կհատ­կաց­վի 646787,5 հա­զար դրամ: Նա­խա­տես­վում է բժշ­կա­կան դի­մակ­նե­րով ա­պա­հո­վել և՛ ա­շա­կերտ­նե­րին, և՛ ման­կա­վար­ժա­կան ու վար­չա­կան անձ­նա­կազ­մին 1 ամս­վա հաշ­վար­կով: Մաս­նա­վո­րա­պես, դի­մակ­ներ կտ­րա­մադր­վեն հան­րակր­թա­կան դպ­րոց­նե­րի ա­շա­կերտ­նե­րի հա­մար՝ օ­րա­կան ընդ­հա­նուր թվա­քա­նա­կի 20 %-ի չա­փով, քա­նի որ գոր­ծում է դի­մա­կով հաս­տա­տու­թյուն հա­ճա­խե­լու կա­նո­նը, և դի­մակ­նե­րը նա­խա­տես­ված են անհ­րա­ժեշ­տու­թյան դեպ­քում փո­խե­լու, ըստ կա­րի­քի տրա­մադ­րե­լու հա­մար, հան­րակր­թա­կան դպ­րոց­նե­րի անձ­նա­կազ­մի 100 %-ի չա­փով՝ օ­րա­կան 2 հատ։ Նա­խա­տես­վում է ձեռ­քե­րի ախ­տա­հա­նիչ­նե­րով ա­պա­հո­վել և՛ ա­շա­կերտ­նե­րին, և՛ անձ­նա­կազ­մի 100 %-ին, ինչ­պես նաև ու­սում­նա­կան հաս­տա­տու­թյուն­ներն ա­պա­հո­վել շեն­քե­րի ախ­տա­հա­նիչ­նե­րով: Ե­րե­խա­նե­րը դա­սա­րա­նում պետք է նս­տեն մի­մյան­ցից 1,5 մ հե­ռա­վո­րու­թյան վրա։ Դա­սա­րան­նե­րը կբա­ժան­վեն ա­ռա­վե­լա­գույ­նը 20 սո­վո­րող ու­նե­ցող խմ­բե­րի: Ե­թե դա­սա­սե­նյա­կի մա­կե­րե­սը հնա­րա­վո­րու­թյուն չի տա­լիս ա­պա­հո­վե­լու սո­ցիա­լա­կան հե­ռա­վո­րու­թյուն 20 սո­վո­րո­ղի հա­մար‚ դա­սա­րա­նը բա­ժա­նում են 10-հո­գա­նոց խմ­բե­րի: Դպ­րոց­նե­րում սահ­ման­վում է վե­ցօ­րյա աշ­խա­տան­քա­յին շա­բաթ, ըստ անհ­րա­ժեշ­տու­թյան կա­րող է սահ­ման­վել երկ­հերթ ռե­ժիմ։ Մինչև 20 սո­վո­րող ու­նե­ցող դա­սա­րան­նե­րը դպ­րոց են հա­ճա­խում շա­բաթ­վա վեց օ­րը՝ ըստ դա­սա­ցու­ցա­կի: Եր­կու խմ­բի բա­ժան­ված դա­սա­րա­նի խմ­բե­րից յու­րա­քան­չյու­րը դպ­րոց է հա­ճա­խում շա­բա­թա­կան ե­րեք օր: Բու­ֆետ­նե­րի, ճա­շա­րան­նե­րի աշ­խա­տան­քը ար­գել­վում է։
Ա­շա­կերտ­նե­րը գրա­տախ­տա­կին չեն մո­տե­նա, նվա­զա­գույ­նի է հասց­վե­լու ա­շա­կերտ-ու­սու­ցիչ շփու­մը, դպ­րոց­նե­րում աշ­խա­տան­քա­յին ծա­վալ­նե­րը կրկ­նա­պատկ­վե­լու են։


Այս ա­մե­նը ձեռ­նարկ­վել է ե­րե­խա­նե­րի ա­ռող­ջու­թյունն ա­պա­հո­վե­լու հա­մար։ Սա­կայն ու­սու­ցիչ­նե­րը, ծնող­նե­րը ու­նեն մտա­վա­խու­թյուն­ներ՝ ե­րե­խա­նե­րի դպ­րոց հա­ճա­խե­լու, դա­սապ­րո­ցե­սը կազ­մա­կեր­պե­լու առն­չու­թյամբ։ Այս պա­հին հան­րա­պե­տու­թյան հան­րակր­թա­կան դպ­րոց­նե­րում նա­խա­պատ­րաս­տա­կան աշ­խա­տանք­ներ են տար­վում։ Ա­շա­կերտ­նե­րի հե­ռա­վո­րու­թյունն ա­պա­հո­վե­լու հա­մար ա­թոռ­նե­րը դա­սա­վոր­վում են շախ­մա­տաձև։ ՈՒ­սու­ցիչ­նե­րը մեծ խն­դիր են տես­նում դա­սա­մի­ջոց­նե­րը դա­սա­րան­նե­րում անց­կաց­նե­լու հետ կապ­ված, ա­սում են՝ անհ­նար է ե­րե­խա­նե­րին 4 պա­տի մեջ պա­հել ժա­մեր շա­րու­նակ։ ՈՒ­սու­ցիչ­նե­րը չեն կա­րող միա­ժա­մա­նակ և՛ դաս վա­րել, և՛ հետևել, որ ե­րե­խա­նե­րը դի­մակ­նե­րը չհա­նեն։ Խոս­քը հատ­կա­պես ա­ռա­ջին դա­սա­րան­ցի­նե­րի և տար­րա­կան դպ­րո­ցի ա­շա­կերտ­նե­րի մա­սին է, ո­րոնց վե­րահս­կելն ու սահ­ման­ված պայ­ման­նե­րը պար­տադ­րե­լը շատ դժ­վար է լի­նե­լու։ ՈՒ­սու­ցիչ­նե­րը նկա­տում են, որ ի­րենց էլ շատ դժ­վար է դի­մա­կով աշ­խա­տե­լը. ե­րե­խան չի տես­նում ու­սուց­չի դեմ­քի ար­տա­հայ­տու­թյու­նը, և մի­մյանց հաս­կա­նա­լու դժ­վա­րու­թյուն է ա­ռա­ջա­նա­լու։ Նշ­վում է նաև, որ ա­ռա­վո­տյան ջեր­մա­չա­փու­մը հա­վե­լյալ կու­տա­կում­ներ է ա­ռա­ջաց­նե­լու։
ՈՒ­սու­ցիչ­ներն ու ծնող­նե­րը հակ­ված են առ­կա ու­սուց­ման, քա­նի որ նա­խորդ ու­սում­նա­կան տար­վա փոր­ձը ցույց տվեց, որ հե­ռա­վար ու­սու­ցու­մը չի ար­դա­րաց­նում ի­րեն։ Սա­կայն նշում են նաև, որ առ­կա պայ­ման­նե­րում խիստ նվա­զում է ու­սում­նա­կան պրո­ցե­սի ար­դյու­նա­վե­տու­թյու­նը։ Դժ­վա­րա­նում է ու­սու­ցիչ­նե­րի գոր­ծը։


Լի­լիթ ԳԱԲ­ՐԻԵ­ԼՅԱՆ

Դիտվել է՝ 4698

Մեկնաբանություններ