ԱՄՆ-ը անորոշ ժամանակով դադարեցրել է Վրաստանի սեյսմիկ մոնիտորինգի կենտրոնի ֆինանսավորումը՝ տեղեկացնում է NewsGeorgia-ն։ Որոշման հիմնավորման մեջ նշվում են «հակաժողովրդավարական գործողությունները և Վրաստանի կառավարության կեղծ հայտարարությունները, որոնք չեն համապատասխանում ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցության չափանիշներին»։               
 

Այոմին կոչ կանի քվեարկել Հայաստանի ու «Դորիանսի» օգտին

Այոմին  կոչ կանի քվեարկել Հայաստանի ու «Դորիանսի» օգտին
04.05.2013 | 11:26

Եվս տասը օր, և «Դորիանսը» Եվրատեսիլյան բեմում կներկայացնի Հայաստանը: Շքեղ համերգին ավելորդ շքեղություններ չեն լինի: Պարն ու բեմադրությունը ծրագրված չեն: Գոռ Սուջյանը ելույթ կունենա երկրորդ կիսաեզրափակիչում` 11-րդը:
Այս տարի ավանդական քարոզչական հյուրախաղերին փոխարինելու են ցանցային PR արշավները:

Հայաստանն առաջին անգամ է Եվրատեսիլին մասնակցում ռոք խմբով: Ասում են, որ բեմում անակնկալներ են սպասվում: «Եվրատեսիլի» հայ մասնակցի երգի հեղինակը հանրահայտ «Black Sabbath» ռոք խմբի կիթառահար Թոնի Այոմին է: Ասում են նաև, որ մինչև համերգը Այոմին ուղերձով կոչ կանի հետևել ու ակտիվ լինել մրցույթին, քվեարկել Հայաստանի ու «Դորիանսի» օգտին:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1766

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ