ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Հանդիպում օտարերկրյա գրողների հետ

Հանդիպում օտարերկրյա գրողների հետ
21.04.2013 | 16:03

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է 2012-ին Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու ամփոփիչ միջոցառումների շրջանակում կազմակերպված «Ի սկբանե էր բանն» պոեզիայի միջազգային առաջին փառատոնին մասնակից օտարերկրյա գրողների պատվիրակության անդամների հետ: Ողջունելով հյուրերին, քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ շնորհակալություն է հայտնել այցի համար և ընդգծել, որ գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելը որքան պատվաբեր, նույնքան էլ պատասխանատու պարտավորություն էր. «Համայն հայության մայրաքաղաք Երևանը պատվով է կրել գրքի համաշխարհային մայրաքաղաքի բարձր տիտղոսը, ինչն էլ ավելի աշխույժ ու ջերմ էր դարձրել մայրաքաղաքի մշակութային կյանքը: Անցած մեկ տարվա ընթացքում Երևանում անցկացվեցին գրքին ու ընթերցանությանը նվիրված բազմաթիվ միջոցառումներ և կարծում եմ, որ անցած մեկ տարվա ընթացքում մեզ նաև հաջողվեց երիտասարդ սերնդի մեջ գրքի և ընթերցանության նկատմամբ առաջացնել ցանկալի հետաքրքրությունը»,- նշել է քաղաքապետը՝ համոզմունք հայտնելով, որ մայրաքաղաքի հյուրերից յուրաքանչյուրն էլ իր հայրենիք կվերադառնա Երևանի ու երևանցիների մասին հաճելի հուշերով:

Նոբելյան մրցանակի հավակնորդ, Գյոթեի անվան միջազգային մրցանակի դափնեկիր Ադոնիսն էլ իր հերթին շնորհակալություն հայտնելով քաղաքապետին ջերմ ընդունելության համար, ընդգծել է, որ Երևանի սերն ուջերմությունը գրողի ու մշակույթի նկատմամբ հենց առաջին հայցքից էր տեսանելի, ինչի վառ ապացույցը հայ բանաստեղծների անուններով անվանակոչված երևանյան փողոցներն էին. «Անկեղծորեն հիացած եմ բացահայտելով, որ երևանյան շատ փողոցներ անվանակոչված են ինչպես հայ, այնպես էլ օտարազգի գրողների անուններով: Նման հարգալից վերաբերմունք գրողների և բանաստեղծների նկատմամբ չեմ տեսել աշխարհի և ոչ մի երկրում: Ժողովուրդները մեծ են ոչ թե իրենց քանակով կամ երկրի մեծությամբ, այլ մշակույթի նկատմամբ դրսևորած իրենց վերաբերմունքով: Եվ այս առումով վստահորեն կարող եմ ասել, որ հայ ժողովուրդը, որը հարուստ է ստեղծագործական ոգով ու ներուժով, իսկապես որակական մեծ դերակատարում ունի համաշխարհային մշակույթի վրա»,-նշել է Նոբելյան մրցանակի հավակնորդը Ադոնիսը:

Դիտվել է՝ 1173

Մեկնաբանություններ