ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Լռության մեղեդին»` Մալյանի թատրոնում

«Լռության մեղեդին»` Մալյանի թատրոնում
11.03.2013 | 16:52

Հենրիկ Մալյանի թատրոնում հանդիսատեսի դատին հանձնվեց ռեժիսոր, դերասան ՀԱՄԼԵՏ ՉՈԲԱՆՅԱՆԻ «Լռության մեղեդի» մենաներկայացումը:

Մուտքն ազատ էր:
Ներկայացումը բազմաժանր է, բաղկացած է ինը մանրապատումից:
Բեմադրիչի բնորոշմամբ` «Լռության մեղեդին» պոետիկ է, այլաբանական-փիլիսոփայական, հումորային և այլն:
Իսկ մուտքն ազատ էր տարբեր նկատառումներով:
«Նախ` կարելի է ասել, որ սա հոբելյանական ներկայացում է,- մեզ հետ զրույցում ասաց Հ. Չոբանյանը,- արդեն 20 տարի է` ես խաղում եմ «Լռության մեղեդին», հիմնականում` արտերկրում: Վերջին շրջագայությունն այս ներկայացումով ունեցել եմ Նորվեգիայում` 2012-ի սեպտեմբերին: Հարաբերական դադարից հետո այն վերջապես ներկայացնում եմ Երևանում, այն էլ` Հ. Մալյանի անվան թատրոնում, որն ինձ համար շատ հարազատ է։ Թեև մուտքն ազատ է, բայց կան արկղեր հանգանակություն անելու համար, կարիքավոր ծերերին կարող էին օգնել բոլոր ցանկացողները: Դրանով թատրոնը կրկնակի բարեգործություն է անում` անշահախնդրորեն տրամադրելով բեմն ու իր թանկ ժամանակը»:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1650

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ