ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Տեղի ունեցավ Օսկարի մրցանակաբաշխությունը

Տեղի ունեցավ Օսկարի մրցանակաբաշխությունը
25.02.2013 | 11:06

Լոս Անջելեսում 85-րդ անգամ անցկացվեց ամերիկյան կինոարվեստների ակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխությունը։ Կինոքննադատները հոբելյանական այս մրցանակաբաշխությունն անվանել են վերջին տարիներին ամենաանկանխատեսելին։ Արարողությունը վարում է կինոսցենարիստ, ռեժիսոր Սեթ Մաքֆարլեյնը։

«Լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Բեն Աֆլեքի «Օպերացիա «Արգո» ֆիլմը։ Մրցանակը հանձնել է ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման։

Լավագույն դերասանուհի է ճանաչվել Ջենիֆեր Լոուրենսը՝ «Իմ ընկերը խելագար է» ֆիլմի համար։ Լավագույն դերասան է Դենիել Դեյ Լուիսը՝ «Լինքոլն» ֆիլմում մարմնավորած գլխավոր դերի համար։

«Օտար լեզվով լավագույն կինոնկար» անվանակարգում հաղթող է ճանաչվել Մ. Հանեկեի «Սեր» ֆիլմը։ «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգը շնորհվել է Քրիստոֆ Վալցին Տարանտինոյի «Ջանգոն ազատագրված» ֆիլմում խաղացած դերի համար։ Նա այս անվանակարգում հաղթել է Ռոբերտ դե Նիրոյին, Թոմի Լի Ջոնսին։

Երկրորդ պլանի լավագույն դերասանուհու կոչումը ստացել է Էն Հետեուեյը «Մերժում» ֆիլմում խաղացած դերի համար։

Դիտվել է՝ 2411

Մեկնաբանություններ