ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Մարգարտե ականջօղով աղջիկը» կտավի 33 ձևափոխությունները

«Մարգարտե ականջօղով աղջիկը» կտավի 33 ձևափոխությունները
08.02.2013 | 16:00

Բեռլինաբնակ հայ նկարիչ Արչի Գալենցի InteriorDAsein ցուցասրահում բացվել է հայտնի գեղանկարիչ Մինաս Ավետիսյանի որդի Նարեկ Ավետիսյանի «Սիմուլակրում» նախագիծը` Յան Վերմերի «Մարգարտե ականջօղով աղջիկը» կտավի 33 ձևափոխությունների ցուցադրությամբ:

Բացման արարողությանը ներկա են եղել Գերմանիայում Հայաստանի դեսպան Արմեն Մարտիրոսյանը, ցուցահանդեսի կազմակերպիչ «Մշակութային երկխոսություն» հիմնադրամի նախագահ Սոնա Հարությունյանը, հրատարակված պատկերագրքի հեղինակ, արվեստաբան Մարի Քրիստի Ռիչը և Արչի Գալենցը:
Բեռլինի մշակութային հանրությունը մեծ ոգևորությամբ է ընդունել նախագիծը:
«Սիմուլակրում» նախագիծը հիմնված է 17-րդ դարի հոլանդացի հանրահայտ նկարիչ Վերմեերի կտավի 33 պատճեն-վարիացիաների վրա, այդ թվում` հայ գեղանկարչության հայտնի ոճերի, գեղանկարիչների անհատական մաներաների: Նախագիծն ուղեկցվում է երաժշտությամբ և անիմացիոն շարքով: Երաժշտությունը հեղինակել է Վահան Արծրունին:
«Սիմուլակրում» տերմինը պլատոնական փիլիսոփայությանն է վերաբերում, այն բառացի թարգմանությամբ նշանակում է պատճենի պատճեն կամ երբևիցե գոյություն չունեցած բնօրինակի պատճեն:
Նախագիծն ցուցադրվել է Երևանում, Ժնևում, Վարշավայում: Ցուցադրություններ են նախատեսվում Եվրոպայի այլ երկրներում:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 4650

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ