Բաթումում տեղի կունենա Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը։ Ըստ լրատվամիջոցների՝ հանդիպումներում նախատեսվում է քննարկել ռազմական համատեղ համագործակցության նոր հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։               
 

Քուվեյթի մշակույթի օրեր

Քուվեյթի մշակույթի օրեր
04.02.2013 | 18:43

Հայ-քուվեյթյան մշակութային համագործակցության շրջանակներում փետրվարի 3-10-ին Հայաստանում կանցկացվեն Քուվեյթի մշակույթի օրեր:

Երևանում և Գյումրիում նախատեսվում են Քուվեյթի պետական ազգային անսամբլի ելույթներ, արաբական արվեստի ցուցահանդես, Քուվեյթի մասին պատմող վավերագրական ֆիլմի ցուցադրություն:
Այդ օրերին պատվիրակությունը կայցելի Հայաստանի պատմամշակութային վայրեր և մշակութային հաստատություններ:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1940

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ