Իլոն Մասկը X սոցիալական ցանցում Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահի ավելի ընդունելի թեկնածու է համարել, քան նրա մրցակից Քամալա Հարիսին։ Նա մեկնաբանել է մի գրառում, որում օգտատերը պնդում էր, որ Թրամփը «ընտրություններում չարյաց փոքրագույնն է»։ «Միանշանակ»,- գրել է Մասկը:               
 

Սկորսեզեն ֆիլմ կնկարահանի Քլինթոնի մասին

Սկորսեզեն ֆիլմ կնկարահանի Քլինթոնի մասին
18.12.2012 | 12:02

Ամերիկացի հայտնի ռեժիսոր Մարտին Սկորսեզեն փաստագրական ֆիլմ կնկարահանի ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի մասին։ Այդ մասին երեկ հայտնել է HBO հեռուստաալիքը, որի եթերում էլ կհեռարձակվի ֆիլմը։
«Նախագահ Քլինթոնը հզոր կերպար է և նախկինի պես առանցքային դեր է խաղում ազգային ու համաշխարհային քաղաքականության մեջ։ Հուսով եմ՝ այս ֆիլմը կօգնի հանդիսատեսին ավելի լավ ճանաչել նրան»,- ասել է Սկորսեզեն, ով նաև ֆիլմի պրոդյուսերն է։

Դիտվել է՝ 1474

Մեկնաբանություններ