Իլոն Մասկը X սոցիալական ցանցում Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահի ավելի ընդունելի թեկնածու է համարել, քան նրա մրցակից Քամալա Հարիսին։ Նա մեկնաբանել է մի գրառում, որում օգտատերը պնդում էր, որ Թրամփը «ընտրություններում չարյաց փոքրագույնն է»։ «Միանշանակ»,- գրել է Մասկը:               
 

Հայ երիտասարդների արվեստը ներկայացվեց միջազգային հարթակում

Հայ երիտասարդների արվեստը ներկայացվեց միջազգային հարթակում
13.12.2012 | 13:23

Բրյուսելում անց կացվել է «Արևելյան գործընկերության օրեր» համաժողովը, որի նպատակն է Արևելյան գործընկերության հարթության վրա մշակութային քննարկումների նախաձեռնությունը: Ինչպես տեղեկացնում են Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի մամուլի ծառայությունից, միջոցառմանը հրավիրված էին մասնակցելու ՀՊԵՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր, պրոֆեսոր Շահեն Շահինյանը: ՈՒնենալով ընդամենը 7 տարվա պատմություն` «պետական» կարգավիճակի արժանացած երիտասարդական նվագախումբը մեծ հետաքրքրություն է առաջացրել կազմակերպիչների շրջանակում, ինչը և հիմք է հանդիսացել հատուկ հրավերի համար:

Իր ելույթում Սերգեյ Սմբատյանն ընդգծել էր նվագախմբի աշխատանքային սկզբունքների, մշակութային ոլորտում ժամանակակից հաղորդակցության միջոցների կիրառման կարևորության, երիտասարդ ունկնդրին դեպի դասական արվեստն ուղղորդելու նվագախմբի մշակած ռազմավարությունը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3574

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ