Իլոն Մասկը X սոցիալական ցանցում Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահի ավելի ընդունելի թեկնածու է համարել, քան նրա մրցակից Քամալա Հարիսին։ Նա մեկնաբանել է մի գրառում, որում օգտատերը պնդում էր, որ Թրամփը «ընտրություններում չարյաց փոքրագույնն է»։ «Միանշանակ»,- գրել է Մասկը:               
 

Հայ կոմպոզիտորների թավջութակի համար գրված գործերը

Հայ կոմպոզիտորների թավջութակի համար գրված գործերը
23.11.2012 | 12:58

«ՉուխաջյանՖեստ» հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի շրջանակներում նոյեմբերի 26-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա թավջութակահար Նարեկ Հախնազարյանի մենահամերգը (նվագակցում է Գայանե Հախնազարյանը):

Երեկոն նվիրվում է հայ մեծ կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի հիշատակին:
Ն. Հախնազարյանը կատարելու է հայ կոմպոզիտորների թավջութակի համար գրված ստեղծագործություններ: Կհնչեն Առնո Բաբաջյանի, Արամ Խաչատրյանի, Էդվարդ Միրզոյանի, Ադամ Խուդոյանի, Էդուարդ Հայրապետյանի և Սուրեն Զաքարյանի ստեղծագործությունները:
Հիշեցնենք, որ հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնն անց է կացվում 2010-ից` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո: Միջոցառման կազմակերպիչներն են ՀՀ մշակույթի նախարարությունը, Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Սերգեյ Սմբատյան) և Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միությունը:
Փառատոնի ընթացքում նախատեսվում է ութ համերգ:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2368

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ