Հյուսիսային Կորեայի իշխանությունները մահապատժի են ենթարկել տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների հուլիսի վերջին տեղի ունեցած հեղեղումների պատճառով, որոնք խլել են հազարավոր կյանքեր: Ավելի վաղ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ խստորեն կպատժի նրանց, ովքեր «չեն կատարել իրենց պարտքը և այսքան զոհերի պատճառ են դարձել»։                
 

Ինքնաոչնչացման վերջնակետին ենք հասել

Ինքնաոչնչացման վերջնակետին ենք հասել
19.05.2023 | 21:59

Առաջին հայացքից արտասովոր ոչինչ չկա, երկու երիտասարդ տղաների նկարներ են իրար կողք դրած, բայց դա միայն առաջին հայացքից։

Ձախ մասում ԺՈՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՆ է, ով սեփական կյանքը չի խնայել հանուն մեզ, հանուն հայրենիքի:

Իսկ աջ մասում` ԺՈՐԱ ՉԻՉՈՅԱՆՆ է, ով դատելով հայացքից մամայի կամ պապայի բալա է եղել, երբեք ոտքը քարին չի առել, չծառայելով ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿՈՒՄ այսօր` Նիկոլի Հայաստանում դատավոր է աշխատում:

Եվ սույն դասալիքն այսօր պիտի ԴԱՏԻ ՀԵՐՈՍ ԾՆԱԾ ՄԱՅՐԻԿԻՆ` տիկին Գայանեին։

Եթե էս տարօրինակ ու մեգապղծության հասած վճիռը թողնենք կայացվի, ուրեմն հաստատ իմացեք, այսուհետ նման ազգերը գոյություն ունենալու իրավունք չեն ունենա, ինքնաոչնչացման վերջնակետին ենք հասել։

Գարեգին ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 2462

Մեկնաբանություններ