ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«Ախռանիկ» կոչվողներին ուղարկիր էդ երեխեքի տեղը

«Ախռանիկ» կոչվողներին ուղարկիր էդ երեխեքի տեղը
28.05.2024 | 17:34

Ժաննա Անդրեասյանն ասում է. «Հեղեղից տուժած բնակավայրերում կամավորական աշխատանքի կարիք կա։ Ուսանողների նոր խմբեր տեղում կլինեն վաղը։ Մյուսներդ էլ, վստահ եմ, առաջիկա օրերին կմիանաք այդ կարևոր աշխատանքին»:

Տիկին Ժաննային հուշեք՝ թող երիտասարդ կամավորներ հավաքելու փոխարեն, իր ղեկավարին դիմի, գոնե մի 200-600 իր անձնական, բայց բյուջեի հաշվին աշխատավարձ ստացող ոստիկան, ախռանիկ կոչվողներին ուղարկի էդ էրեխեքի տեղը։ Վստահեցնում եմ՝ դրանք էնքան շատ են, որ լիարժեք սաղ գործն էլ կանեն, գոնե մի օր էլ տուն գնան, ասեն՝ էսօր հասարակությանը ծառայեցի։ Ոչ թե՝ բա չիմացար կնիգ, գացինք Վեհափառի դեմն առանք, որ Նիգոլը գա Սարդարապատ․ կամ՝ հելանք մի հիսուն հոգով մի տղու խփինք, Նիգոլին էր բան ասել։

Հա, էն որ համալսարաններում իրազեկման ակցիաներ էր, ասում էիք՝ դասապրոցեսին խանգարում են, ուսանողները պետք է սովորեն, քննական շրջան է մոտենում։ Բա հիմա քննական շրջան ա, դու էլ՝ նախարար, ինչի՞ ես ուսանողներին կտրում էդ կարևոր քննություններից, մանավանդ որ, կողքի հետ հազարավոր դարմոեդ պետության հաշվին Նիկոլին պահակություն ա անում։

Սևակ Հակոբյան

Դիտվել է՝ 4107

Մեկնաբանություններ