ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Ինչ-որ բան լինելու՞ է

Ինչ-որ բան լինելու՞ է
10.05.2024 | 07:24

Այս հարցը վերջին օրերին ամենատարածվածն է:
Սովորաբար, այս հարցը տալիս են նախկին և ներկա պաշտոնյաներն ու վերջիններիս ազգականները, երբևէ քաղաքականությամբ չհետաքրքրվողները, ընտրություններին չմասնացողները կամ գումարով մասնակցողները, երբևէ ցույցերին չմասնակցածները, ցանկացած իշխանություններին փաստացի աջակցողները, ծանոթանալ ցանկացողները:
Ընդ որում, «Ինչ-որ բան լինելու՞ է» հարցը վերջիններս տալիս են բացառապես ընդդիմադիր հայացքներ ունեցող անձին: Նույն այդ անձինք իշխանամետներին հարցեր չեն տալիս, փոխարենը պնդում են, որ «ոչինչ էլ չի լինելու»:
Սա բալաստն է:
Հայազգի բնակչության շարքերում մեծ բալաստ կա: Ցավոք, բալաստի դիրքորոշումը (դիրքորոշման բացակայությունը) կարևոր հարցերում որոշիչ է:
Հատված իմ և երկարամյա (այժմ էլ գործող) պաշտոնյայի այսօրվա երկխոսությունից.
- Ինչ-որ բան լինելու՞ է:
- Նաև քեզանից է կախված:
- Դուք հեղափոխություն արեք, ես ձեզ հետ եմ:
- Այդպես չի լինում:
- Եթե իմանամ մի բան կլինի, ես էլ կգամ:
Որոշ ժամանակ անց: Նույն պաշտոնյան զրուցում է ակնհայտ իշխանամետ հայացքներ ունեցող անձի հետ.
- Անիմաստ հավաքվելու են, ոչինչ էլ չի լինելու:
- Շատ ճիշտ ես ասում, չի լինելու:
- Ախր դրանք ո՞վ են, ամբողջ երկիրը թալանեցին, հիմա էլ փոխանակ Տավուշը պահեն, Երևան են գալիս:

Սա է: Եթե «ինչ-որ բան լինի», ապա ցանկանում եմ, որ բալաստը վերանա:
Ընդմիշտ:
Արմատապես:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 1672

Մեկնաբանություններ