ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Սրանց պայքարը անձնական բարեկեցության, այլ ոչ թե պետականության համար է ու դրա համար են խառնվել իրար

Սրանց պայքարը անձնական բարեկեցության, այլ ոչ թե պետականության համար է ու դրա համար են խառնվել իրար
07.05.2024 | 09:07

Իշխանությունը Հայաստանում թափ առնող ներքաղաքական զարգացումներին փորձում է հակադրվել պատերազմի սպառնալիքով:

Սովորական պայմաններում, իհարկե, այդ գործոնը, Ադրբեջանի հետ բարդ հարաբերությունների պայմաններում, նվազագույնը քննարկելի է:

Բայց երբ սրա մասին խոսում է մի իշխանություն, որը 2018 թվականին, նույնատիպ պնդումներին սարկազմով, թշնամությամբ կամ անտարբերությամբ էր մոտենում, երկակի զգացումներ է առաջացնում:

Երկրորդ, իշխանությունը հավանական սահմանային սադրանքները փորձում է նախապես ջարդել շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի վրա, ով ըստ իշխանության, իր քայլերով ու հայտարարությամբ լարվածություն է հրահրում:

Մի իշխանություն, ում օրոք 44-օրյա ավերիչ պատերազմը եղավ, 2021, 2022 թվականներին ՀՀ-ի դեմ ագրեսիան եղավ և 2023-ին, Արցախի դեմ պատերազմ սանձազերծվեց, խոսում է այլոց քայլերից, որոնք կարող են պատերազմի հանգեցնել:

2018 թ.-ի իր հայտնի ելույթում, երբ Սերժ Սարգսյանը զգուշացնում էր, թե ինչպիսի բարդ աշխարհաքաղաքական իրադրությունում ենք և ինչպիսի ծանր հետևանքներ են սպասվում, իրենց ձեռնտու չէր լսել, որովհետև իրենց առաջնահերթությունը ո´չ Հայաստանն էր, ո´չ էլ առավել ևս Արցախը: Իրենց երազանքը իշխանություն դառնալն էր, բայց ոչ թե պատասխանատվություն ստանձնելու, այլ դրա վայելքներից օգտվելու համար:

Նույնը հիմա է: Սրանց պայքարը անձնական բարեկեցության, այլ ոչ թե պետականության համար է ու դրա համար են խառնվել իրար:

Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1654

Մեկնաբանություններ