Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

Իրականությունից կտրված ինքնագնահատականը՝ քաղաքակրթական թյուրիմացությունների պատճառ

Իրականությունից կտրված ինքնագնահատականը՝ քաղաքակրթական թյուրիմացությունների պատճառ
25.12.2023 | 08:11

Սկիզբը՝ այստեղ

Անկախության սկզբում մեր ունեցած և խորհրդային օրերից եկող ինքնագնահատականն ու կյանքի փորձը միանգամից բախվեցին դաժան իրականությանը, որտեղ պետք էր արագ փոփոխվող պայմաններում ինքնուրույն և կարևոր որոշումներ կայացնել։

Իսկ դրա համար անհրաժեշտ հոգեբանություն, գիտելիքներ ու փորձ մենք չունեինք և, դրանից բացի, երկիրը գտնվում էր երկրաշարժի, արցախյան պրոբլեմի ու խորհրդային երկրի փլուզումից առաջացած քաոսի մեջ։

Բայց, անկախ ամեն ինչից, կյանքը շարունակվում էր և ժողովուրդը, առաջին շոկից հետո, կամաց կամաց ուշքի էր գալիս, որի ամնիջական արտահայտությունը ինքնապաշտպանական խմբերի կազմավորումն էր։

Իսկ ինչ վերաբերում է ինքնուրույն պետական կյանք սկսելուն, ապա հենց առաջին քայլերից պարզվեց, որ մենք պատրաստ չենք դրան, քանի որ պարզապես չգիտեինք, թե ինչ անել։

Իրավիճակը որոշ չափով շտկվեց Արցախում ունեցած հաջողությունների շնորհիվ, բայց որը նաև մեզ մղեց մի ասպարեզ, այն է՝ միջազգային դիվանագիտության ոլորտը, որտեղ մենք փորձ չունեինք ու պարզապես չգիտեինք ինչ անել այդ հաղթանակի հետ։

Մի հանգամանք, որը որոշիչ դարձավ հետագա տարիներին և որը նաև չար խաղ խաղաց մեր գլխին, ընդհուպ մինչև մեր օրերը և այս ամենի վերջը չի էլ երևում։

Իրականում, հանգամանքների շնորհիվ ձեռք բերված փայլուն հաղթանակը կրակ դարձավ մեր գլխին, քանի որ դրա կարգավորումը պահանջում էր իմաստուն պետական քաղաքականություն, որի բացակայությունն էլ բերեց այս օրվան։

Հենց մեր այդ իմաստուն պետական քաղաքականության բացակայության մասին խոսեց Պուտինը սրանից մի շաբաթ առաջ, մի երևույթ, որի արմատները պետք է փնտրել պետական շահի ու որոշում կայացնողների անձնական շահի բախման ոլորտում։

Հաճախ նման հարցերում վճռորոշ է դառնում այն հանգամանքը, թե որն է ավելի առաջնային, ժողովրդի ճակատագիրը որոշող պետական շա՞հը, թե՞ իշխանությունը կորցնելու վախը։

Սա այն պահն է, որը հասարակ մարդուց ու զինվորից անձնազոհություն պահանջող ղեկավարն ինքն էլ պետք է ունենա նման հատկություն՝ գերադասելով պետական շահը, բայց արդյունքում կորցնելով իշխանությունն ու անձնական շահը։

Ինչևէ, մեր մոտ տեղի ունեցավ հակառակը, որը շարունակվում է նաև այսօր։

Մյուս կողմից էլ, անկախության հենց սկզբից, որոշ համեմատաբար սթափ մտածողություն ունեցող մարդիկ սկսեցին հասկանալ, որ նախկին ինքնագնահատականը մեր կիրթ, զարգացած և իմաստուն լինելու մասին պարզապես հեքիաթ է, իսկ իրականում մենք տարրական ինքնակառավարման հետ կապված հատկություններց զուրկ ենք։

Ինքնակառավարում ասածն էլ մի քիչ ամպագոռգոռ բառ է մեր իրավիճակում, մենք պարզապես ի վիճակի չենք հանդուրժել ոչ միայն ուրիշի կարծիքը, որը կարող է մերից տարբերվել, այլ նաև այդ ուրիշի գոյությունն անգամ։

Այս հանգամանքը ուժ ունեցողների մոտ ծնում է բազմաթիվ մանր ու մեծ հակաօրինական արարքներ, որոնք անհնարին են դարձնում իշխանափոխությունը օրինական ձևերով ու դրա համար թողնում երկու հնարավոր տարբերակ՝ 1․ Ուժային և 2․ Անվտանգ հավատարիմ մեկին փոխանցելով։

Այն, ինչ որ տեսել ենք և կտեսնենք նաև ապագայում, թե չէ դեմոկրատիա, ընտրություններ, քարոզարշավ և մի շարք այլ թյուրիմացություններ։

Քանի որ այդ թյուրիմացությունները փոխադարձ կապի մեջ են մեր ինքնագնահատականի հետ, ապա մի քանի խոսք դրանցից հիմնականի՝ դեմոկրատիայի մասին։

Ժամանակակից դեմոկրատիա ասածի բուն էությունը կարելի է հասկանալ միայն մեծ փողի/կապիտալի համաշխարհային դինամիկայի կոնտեքստում։

Հասարակության զարգացման որոշակի փուլում, երբ անիրավունք մարդկանց դաժան շահագործելու միջոցներով փողի շատացման բոլոր տեսակի ռեսուրսները սպառվում են, առաջ է գալիս այս ուղղությամբ նոր հեղափախական գաղափարների անհրաժեշտություն։

Այս պայմաններում էլ ծնվել է այն հանճարեղ միտքը, որ մի քիչ ավելի ազատ ու ավել իրավունքներ ունեցող և մի քիչ էլ ավելի լավ պայմաններում ապրող մարդը կարող է լինել ավելի արտադրողական։

Այստեղ կարևորն այն է, որ մարդու վարձատրությունը մի փոքր ավելացնելով, նրանից կարող ես քամել բազմապատիկ ավել հարստություն։

Բայց բանը նաև այն է, որ այդ ամենը մերկապարանոց տեսքով ներկայացնելն ու իրականացնելը կարող է հարցեր առաջացնել, դրա համար էլ ազատություն, իրավունք և նմանատիպ անհասկանալի մյուս բաները ավելի հարմար է տեղավորել մի, առերևույթ մարդասիրական, գաղափարախոսության մեջ և դրա անունն էլ դնել դեմոկրատիա, մանավանդ, որ հին հույները ունեցել են դեմոս հարմար բառը։

Եվ այդպես, անկախության պայմաններում, իներցիայի և ինքնահոսի ուժով, ուրիշ մեր նմանների հետ միասին սկսեցինք գլորվել դեպի անհայտ ապագան:

(շարունակելի)

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 2407

Մեկնաբանություններ