Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

Կոռուպցիան չի վերանա, քանի դեռ իշխում է ֆինանսաօլիգարխիկ գլոբալ համակարգը

Կոռուպցիան չի վերանա, քանի դեռ իշխում է ֆինանսաօլիգարխիկ  գլոբալ համակարգը
18.11.2023 | 12:00

Մի առանցքային խնդիր կա, որ արդեն տասնամյակներ դուրս է մնում տարաբնույթ վերլուծաբանների, մեկնաբանների քննարկումներից։

Սակայն ավելի ճիշտ կլինի ցույց տալ պատկերավոր համեմատությամբ։

Պատկերացրեք, որ ժառանգություն եք ստացել սեփական մի տուն, որը կարիք ուներ վերանորոգման։ Ձեռքերը քշտելու ու ինքնուրույն վերանորոգելու փոխարեն դուք վազել եք դուրս և ծուռ վզով օգնություն եք հայցել կազմակերպություններից, որոնք ապառիկ, բայց սեփական կոշտ պայմաններով տրամադրում են «օգնություն»։ Եվ այսպես՝ 30 տարի շարունակ։

Արդյունքում դուք «տեր» եք դարձել նեոգաղությաին գլոբալ սերտաճած տնտեսության, որը միայն արտաքնապես է ազգային։

Ձեր բոլոր դռները, լուսամուտները և մնացած շինարարական անհրաժեշտ դետալները երկակի պատկանելիություն ունեն։ Վարկատուներն իրենց օրենքներն են պարտադրել, թե ինչպես մտնել տուն, օգտվել սենյակներից և տնամերձ տարածքից։

Ոչ մի սեփական, ինքնուրույն ու ինքնաբավ տնտեսություն, դրսից պաշտպանված շուկա։ Դուք անգամ այնպիսի տարրական բաներ, ինչպես մեխն ու բահը, ներմուծում եք, իսկ ձեր հողամասի հանածոները և բերքը եկամուտների հետ գնում է դուրս։

Ահա այսպիսի խղճուկ՝ նեոգաղութային տեսք ունի Թոմի խրճիթը՝ Երրորդ Հանրապետության տնտեսական ենթակառուցվածքը։

Ասել, որ սա մի բացառիկ երևույթ է աշխարհում, չի կարելի։ Ամբողջ աշխարհը տառապում է գլոբալ նեոգաղութային լծից։

Ես միշտ կրկնում եմ այն օրինակը, որ երրորդ աշխարհի ցանկացած երկիր մտնելիս, օդանավակայանից շարժվելիս դուք կարող եք տեսնել համաշխարհային բրենդային սալոններ։ Բավական է միայն հարցնել, թե ում է պատկանում այդ հարստությունը, պարզ է դառնում ողորմելի՝ կոռումպացված ու անհույս վիճակը։

Եթե չգիտեք, ասեմ․ այդ սալոնները գործում են համատեղ սեփականությամբ։ Վերազգային կորպորացիաները միշտ էլ գործընկեր են վերցնում տեղական օլիգարխիայի ամենակեղտոտ ու սկանալային դեմքերին։

Հետո էլ ասում են, թե որտեղից է գալիս կոռուպցիան։

Ի դեպ, կոռուպցիան դեռևս մնում է գունավոր հեղափոխությունների գլխավոր թեման։ Նայեք թե ինչքան ուռճացված ու մանիպուլյատիվ խոսակցություն կա կոռուպցիայի վերաբերյալ մեր գունավոր երկրում։ Եվ քչերն են հասկանում, դժբախտաբար, որ այս կոռուպցիան իր արմատներով վերազգային՝ համակարգային է։

Այն չի վերանա, քանի դեռ իշխում է ֆինանսաօլիգարխիկ՝ վաշխառուական գլոբալ համակարգը։

Արտակ Հովսեփյան

Դիտվել է՝ 2721

Մեկնաբանություններ