ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Ոչինչ ավարտված չէ

Ոչինչ ավարտված չէ
13.10.2023 | 10:20

Երկրորդ համաշխարհային պատերազմին` 1940 թվականի մայիսին` առանց որևէ դիմադրության, Ֆրանսիան անձնատուր է լինում։ Պատերազմի ավարտին ֆրանսիական տարածքները հետ են վերադարձվում, իսկ Երրորդ ռեյխը զինաթափվում, կազմալուծվում։

Ներկայումս Ֆրանսիայի Հանրապետությունը զարգացած երկիր է՝ տնտեսական, ինչպես նաև ռազմաքաղաքական մեծ ներուժով։

Հայաստանը անձնատուր եղավ 2018-ի ապրիլին, պատճառները շատ էին, բայց այս պահին չեմ ուզում խոսել, առանձին քաղաքական ուժերի և անհատների համակիրներին չնեղացնելու միտումով։

Մեր վերջնական խայտառակությունը եղավ Արցախի Հանրապետությանը մենակ թողնելը և հայաթափվելը։

ՀՀ գոյության առաջնային երաշխիքն ԱՀ-ն էր, որը հանդիսանում էր սահման և անառիկ ամրոց, ուստի անկախության և անվտանգության վերականգման միակ գրավականն Արցախի վերանվաճումն է, որը միանշանակ հնարավոր է, պետք է ուղղակի ճիշտ օգտագործել ստեղծված իրավիճակից ստացված բոլոր հնարավորությունները.

*Թուրք-ադրբեջանական տանդեմի ներկայացուցիչ քպ/նփ հասարակության մեջ շատ ցածր աջակցությունը:

*Ընդդիմադիր դաշտում հստակ զտումը (կարող և անկարող ուժերի տարբերակումը):

*Հասարակության լայն շերտերի իրական փոփոխության ակնկալիքը:

*Արցախցիների ժամանակավորապես ՀՀ տեղափոխվելը, սա վերջնականապես հնարավորություն կտա ազատվելու ԽՍՀՄ ՊԱԿ-ի և սորոսական պառակտիչ քարոզչության ազդեցությունից:

*Ստեղծված աշխարհաքաղաքական վերադասավորումները` իսրաելա-պաղեստինյան կոնֆլիկտի ֆոնին ադրբեջնական շպագատը:

Ցանկը կարելի է շարունակել (այս ամենի մասին առաջիկայում ավելի հանգամանալից կխոսեմ):

Կարապետ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3097

Մեկնաբանություններ