Իսրայելի Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Ցախի Հանեգբին հայտարարել է, որ Իրանի հարձակման դեպքում հրեական պետությունը շատ կոշտ պատասխան կտա, բայց միևնույն ժամանակ ընդգծել է, որ Իսրայելը լայնածավալ պատերազմ չի ցանկանում: «Մենք հետևում ենք, որ թշնամիները գիտակցեն, որ մեզ վրա ցանկացած հարձակում կարժանանա այնպիսի պատասխանի, որը կստիպի նրանց զղջալ իրենց ագրեսիայի համար»,- ասել է Հանեգբին:               
 

Բերձորի ճանապարհը կամ Արցախն ու էպոսը

Բերձորի ճանապարհը կամ Արցախն ու էպոսը
27.08.2023 | 11:50

Փաստորեն, միավորվելու բազմաթիվ կոչերը՝ գրավոր կամ բանավոր, անպատասխան մնացին։ Ուստի որոշեցի փորձել ամենակարճ և ուղիղ ճանապարհը, մաթեմատիկայի լեզվով ասած՝ համեմատության հնարքին դիմել։ Ուզում եմ համեմատել հինը և նորը՝ Բերձորի ճանապարհը և մեր հանճարեղ էպոսը։ Համեմատության համար ընտրել եմ էպոսի երկու համառոտ դրվագ։

Դրվագ առաջին։ Սասնա ճանապարհը փակել էր մի վայրի գազան, և հաց չէր մտնում Սասուն։ Սանասարի որդի Մհերն իմացավ այդ մասին և գնաց ճանապարհը բացելու։ Նա իր զինվորներից իմացավ գազանի կռվի եղանակը և կռվելու գնաց նրա զենքի նման զենքով․ սա վկայում է հայոց մեծահոգության ու խորագիտության մասին։ Մհերը կռվեց ու հաղթեց գազանին նրա զենքով, թեև այդ ժամանակ Սասունը ավելի զորեղ զենքեր ուներ։ Իսկ այդ գազանը առյուծն էր, դե մենք էլ՝ Առյուծաձևը։

Դրվագ երկրորդ։ Սասունը պաշարված է, թշնամին խախտել է բոլոր սահմանները։ Հարկահանները տանում են երկրի ողջ ունեցվածքը, գերեվարում են մարդկանց։ Եվ այս ամենը կատարվում է Ցռան Վերգոյի ու Ձենով Օհանի տանդեմով (էս մեկը ժամանակակից բառ է, բայց իմաստը նույնն է)։ Ի՞նչ պիտի անի սրտացավ հայը։ Մեծ Մհերի որդի Դավիթը խնդիրը դարձյալ արդարությամբ է լուծում։ Ասեմ, որ այն ժամանակներում էլ կային միջազգային կապեր և արդարության ատյան։ Ճիշտ է, էպոսում մինչև բանը «միջազգային հանրությանը» կհասնի, շատ ջրեր են հոսում՝ էլ ատամ քաշել, էլ գլուխ ջարդել․․․ բայց վերջ ի վերջո, ինչպես ասացինք, հարցը լուծվում է, և «միջազգային հանրությունն» էլ ասում է՝ փառք աստծո․․․ Չնայած էպոսում այդ «միջազգային հանրությունը» հենց թշնամու զինվորներն են և նույնիսկ մեծ թշնամու մայրը։ Փաստորեն, արդարությունը հաստատվում է միացյալ ուժերով, և բոլորը գոհ են մնում, մեր լեզվով ասած՝ ՄԱԿ-ը և մնացած զուռնաչիները։

Հիմա գանք մեր օրեր։ Քանի որ ճանապարհի մասով ամեն ինչ պարզ է, մեկնաբանենք երկրորդ դրվագը։ Բոլորս էլ լավ հասկանում ենք, որ քանի դեռ Արցախում Ցռան Վերգոն է հարցեր լուծում կամ այդ համակարգը, իսկ մայր հայրենիքից էլ ոգևորված ձայնակցում են նրան, կլինի այնպես, ինչպես էպոսում։ Սրանից պարզ, արդար ու արագ լուծում չկա։ Մի՛ վախեցեք, ժողովուրդ ջան, միավորվե՛ք Դավթի շուրջ, և այդ արդարության ուժի համակարգը, մեր Խաչ Պատերազմին վկա, հաղթանակ կպարգևի մեզ։

Վանո Դադոյան

Դիտվել է՝ 3807

Մեկնաբանություններ