ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Պայքարի նոր փուլ՝ իրար աչքերի մեջ նայելով

Պայքարի նոր փուլ՝ իրար աչքերի մեջ նայելով
21.05.2023 | 21:44

Ակնհայտ է, որ Հայաստանն ու Արցախը մտնում են անկայունության, խոշոր անորոշությունների ու ռիսկերի նոր փուլ։

Ականատես ենք լինելու շատ գռեհկությունների։ Ինչպես՝ երեկ։

Իհարկե, հնարավոր է իշխանություն կորցնել, հնարավոր է իշխանություն վերցնել, բայց հնարավոր է նաև պետություն կորցնել։ Շատ հնարավոր է՝ ուղղակի ստանալ անկառավարելի, ինչ-որ անբովանդակ վիճակ։ Ու էլի՝ բոլորով սպասարկել «նոր պատմական ողբերգությունը»։

Մենք ունենք իրական հնարավորություն դա թույլ չտալու։ Բայց դրա համար պետք են գրագետ քայլեր, գիտակցում՝ հրաժարվելու նախկին սխալներից, պարզունակ պատկերացումներից։

Ի՞նչ է պետք գալիք ծայրահեղ վտանգավոր փուլում.

- Մնալ մարդ։ Անհատական մակարդակում կայացնել անհատական որոշում։ Որոշել, որ հենց քեզնից կախված է շատ բան։ Չլինել դիտորդ ու չսպասարկել Նիկոլ։

- Հասկանալ նախորդ պրոցեսների սխալները։

- Բացառել «պայքար և անձնական կոմֆորտ»-ի համատեղումը։ Բացառել «պայքար և զուգահեռ՝ Նիկոլի կառավարության հետ բիզնես» բանաձևը։

- Բացառել պայքարի սեզոնայնությունը։

- Գիտակցել, որ մեր խնդիրը 65-70% սպասող, չկողմնորոշված, բայց փոփոխությունների պատրաստ հասարակությունն է։ Վճռորոշ կարևորություն ունի նրանց հետ ճիշտ կոմունիկացիան, նրանց կոնսոլիդացիոն ձևակերպումներ առաջարկելը։

- Կան մարդիկ, ովքեր սպառել են ԲՈԼՈՐԻՍ փոխարեն որոշումներ կայացնելու լիմիտը։ Հետևաբար, որոշումների կայացման հին մեխանիզմը չի կարող լինել։

- Պետք է ընդունել, որ չի կարող լինել լարված փողոց ու միևնույն ժամանակ «կառուցողական» աշխատող ընդդիմություն ԱԺ-ում։ Դա կոտրում է մարդկանց, ովքեր պետք է ինչ-որ ռիսկերի գնան, կորուստներ ունենան՝ պայքարին միանալու համար։ 336 հազար ընտրողներն իրավունք ունեն պահանջելու կոշտ պայքար՝ 35 պատգամավորներից։

- Բացառել է պետք հետնիկոլական քաոսը։

- Պետք է օգտագործել իշխանության տված գռեհիկ «առիթները».

ա/ Գեներալ Գ. Խաչատուրովի և Գայանե Հակոբյանի պաշտպանությունը վերածել լայնածավալ քաղաքացիական շարժման։ Երկիրը վարակել նրանց և այլոց աջակցության թեմայով։

բ/ Հայաստանում թմրանյութերի տարածումը լրջագույն հարց է և պետք է դառնա բոլոր նորմալ մարդկանց համախմբման թեմա։ Ունի մեծ պոտենցիալ։ Չթողնել լռել՝ ծնողներին, ուսուցիչներին, մշակույթի մարդկանց, հայտնի մարզիկներին, բժիշկներին, հանրային գործիչներին, դասախոսներին, հոգևորականներին։ Այս պրոցեսը, սակայն, պետք է խրախուսել, կազմակերպել։

գ/ Երևանի ընտրություններին պետք է լուրջ մոտենալ։ Հնչեցրել եմ առաջարկ՝ գնալ «Հանրության թեկնածուով»։ Դա ճանապարհ է, որը ենթադրում է շատ հետաքրքիր պրոցեսների գեներացում։ Իհարկե, կարող են լինել նաև այլ մոտեցումներ։

- Ցանկացած գործ ու ցանկացած ծավալուն պրոցես պետք է կազմակերպել, աջակցել, որ ստացվի։ Ոչ մի հեշտ կամ արկածախնդիր տաբերակ չկա։ Պետք է լինեն միասնական տեղեկատվական հոսքեր, գրագետ մենեջմենթ։ Հենց այս գիտակցումը և պատկերացումը չկա Հայաստանում։ Դրա համար էլ վերջում հանգում ենք «ժողովուրդն է մեղավոր» անիմաստ ու սխալ ձևակերպմանը։ Իրականում 90 տոկոսը պատրաստ է փոփոխության, մենք 90 տոկոս ենք։ Մեր հասարակությունն ունի առողջացման շատ մեծ ռեսուրս, ու դա որոշ շրջանակները չեն՝ իրենց գույքին գերի։

Պայքարի այս փուլն իրար աչքերի մեջ նայելով պիտի անցնենք, այս փուլի առանձնահատկությունը պետք է լինի շիտակությունն ու պրոցեսներին և միմյանց բաց աչքերով, ուղիղ նայելու պատրաստակամությունը։ Չի կարելի շարունակել ձևացնել, թե չենք տեսնում, չենք հասկանում։ Հայաստանին սպասվում է վտանգավոր փուլ, դժվար պայքար ու մեծ ներքին «ռազբորկա»։

Վահե Հովհաննիսյան

Դիտվել է՝ 7536

Մեկնաբանություններ