ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Urbi et Orbi՝-2020

Urbi et Orbi՝-2020
27.12.2020 | 14:43

Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել պահպանել հրադադարը Լեռնային Ղարաբաղում և Ուկրաինայի արևելքում: Սուրբծննդյան Urbi et Orbi՝ քաղաքին ու աշխարհին, ուղղված քարոզում Հռոմի պապն ավանդաբար հիշատակել է քաղաքներն ու տարածաշրջանները, որտեղ պատերազմներ ու կոնֆլիկտներ են: «Սրբազան հայրը աղոթել է հաստատուն ու կայուն խաղաղության համար խորհրդային նախկին հանրապետություններում»՝ նշել է VaticanNews-ը: Կաթոլիկ եկեղեցու հովվապետը հիշատակել է Ղարաբաղն ու Ուկրաինան: «Թող ամրապնդի Բարձրյալի Որդին միջազգային հանրության և կոնֆլիկտի մեջ ներքաշված երկրների հավատարմությունը Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանմանը, նաև Ուկրաինայի արևելյան շրջաններում,-ասել է Ֆրանցիսկոս պապը: -Երկխոսությունը միակ ճանապարհն է, որ տանում է դեպի խաղաղություն ու հաշտություն»: Հռոմի պապը հիշեցրել է ռազմական կոնֆլիկտների ու լարման մասին, որ պատճառ են դարձել բազում մարդկանց տառապանքների Սիրիայում, Իրաքում, Եմենում, Լիբիայում, Իսրայելում Պաղեստինում:
Հռոմի պապը հիշատակել է Լիբանանը՝ հույս հայտնելով, որ երկրի ղեկավարությանը կհաջողվի «մի կողմ դնել անձնական շահերը և ստանձնել լուրջ, ազնիվ պարտավորություններ, որ Լիբանանը կարողանա բարեփոխումների ճանապարհը սկսել»:


Հռոմի պապի սուրբծննդյան ուղերձի գլխովոր թեման դարձել է եղբայրությունը: Պապը նշել է, որ մարդկությունը բարդ ժամանակներ է ապրում՝ բնապահպանական ճգնաժամի, տնտեսական ու սոցիալական անհավասարության, որ խորացնում է COVID-19-ի պանդեմիան: «Այդ պատճառով մենք հատկապես կարիք ունենք եղբայրության՝ հիմնված իրական սիրո վրա, որ կարող է գործուն բարեգթություն դրսևորել բոլորի նկատմամբ: Դա վերաբերում է և ժողովուրդների ու ազգերի միջև հարաբերություններին»՝ ասել է Հռոմի պապը: Ֆրանցիսկոս պապը հույսի շող է անվանել կորանավիրուսի դեմ պատվաստանյութը՝ պանդեմիայի պատճառով ՙխավարով ու կասկածներով» պարուրված աշխարհում: Նա նորից է հայտարարել, որ պատվաստանյութերը պետք է հասու լինեն բոլորին, նախևառաջ՝ ամենազրկվածներին: «Արմատական անհատապաշտության վիրուսը մեզ անզգա է է դարձնում այլ մարդկանց տառապանքների նկատմամբ, շուկայի օրենքները չպետք է բարձր լինեն մարդկության առողջությունից»՝ հավելել է պոնտիֆիկոսը:


Պանդեմիայի պարտադրած սահմանափակումները կաշկանդել են և Վատիկանին: Urbi et Orbi քարոզը պապը կարդացել է ոչ սովորականի նման՝ Սուրբ Պետրոսի տաճարի պատշգամբից, այլ՝ օրհնության սրահում սահմանափփակ հրավիրյալների ներկայությամբ: Ուղերձը օնլայն հեռարձակվել է: Սուրբծննդյան նախատոնակն էլ սկսվել է 19:30-ին և սահմանափակ թվով հավատացյալների ներկայությամբ:

RFI

Հ.Գ. 2020-ը ավարտվում է վերջապես. Հռոմի պապի Urbi et Orbi-ն, Մեծ Բրիտանիայի թագուհու ուղերձը... Աշխարհն ամփոփում է կորոնատարին՝ կորուստներով ու տագնապներով: Մենք՝ նաև պատերազմով՝ ցավով, զոհերով,, ռազմագերիներով, հայրենազրկումով, անորոշությամբ: Ամանորը մի տեսակ չի ստացվում: Տոն չկա: Չկա անակնկալի սպասում, անակնկալները մեզ արդեն թվում են աղետ: Եվ, այնուամենայնիվ, թող լուսավոր ու բարի, խաղաղ ու լի տարի լինի 2021-ը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 15967

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ