Հորդանանում հեռուստասերիալի նկարահանման ժամանակ դերասան Մահմուդ ալ Սավալքան մահացել է մահվան տեսարանում՝ նշում է Al Arabiya-ն: Նրա մահը ցնցել է նկարահանող խմբին։ Դերասանի մահվան պատճառը հայտնի չէ. անցկացվում է հետաքննություն։ 55-ամյա Սավալքայի խաղընկերը պատմել է, որ նկարահանումից առաջ դերասանն իրեն ասել է, որ կանխազգում է մոտալուտ մահը։