Թել Ավիվում Թուրքիայի դեսպանատունը, ի հիշատակ ՀԱՄԱՍ-ի սպանված առաջնորդ Իսմայիլ Հանիեի, խոնարհել է իր դրոշը: Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը նկատողություն է արել ԱԳՆ հրավիրված Իսրայելում Թուրքիայի փոխդեսպանին։ Ի պատասխան՝ Թուրքիայի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը հայտարարել է. «Մի օր դուք անպայման պատասխան կտաք մեր պաղեստինցի եղբայրների ու քույրերի սպանության և ձեր կատարած ամոթալի ցեղասպանության համար»:               
 

Ջազի միջազգային օրը քաղաքը ջազ կլսի

Ջազի միջազգային օրը քաղաքը ջազ կլսի
28.04.2014 | 13:12

Ջազի միջազգային օրվա կապակցությամբ ապրիլի 30-ին Կասկադ համալիրի հարակից տարածքում կկազմակերպվի համերգային ծրագիր՝ ջազի հայկական ամենահեղինակավոր ջազմենների և բենդերի մասնակցությամբ: Համերգի հեղինակավոր հյուր՝ իտալացի սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչի՝ նվագակցությամբ Հայաստանի պետական կամերային նվագախմբի: Համերգը տեղի կունենա ժամը 19.00։ Ջազի սիրահարներ համար տոնը կազմակերպել է Երևանի քաղաքապետարանը։

Դիտվել է՝ 1324

Մեկնաբանություններ