Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Ընթերցողները աջակցում են «Лента.ру»-ի խմբագրությանը

Ընթերցողները աջակցում են «Лента.ру»-ի խմբագրությանը
13.03.2014 | 16:25

«Лента.ру» ինտերնետ պարբերականի նախկին խմբագրակազմին պատրաստ են աջակցություն ցուցաբերել իր ընթերցողները: Նախաձեռնությանը միացել է 2300-ից ավելի մարդ:

Մարտի 12-ին Афиша-Рамблер-СУП. ընկերակցության տնօրեն Ալեքսանդր Մամուտը աշխատանքից ազատել էր «Лента.ру» -ի գլխավոր խմբագիր Գալինա Տիմչենկոյին և նրա փոխարեն նշանակել էր տնօրենի` արտաքին կապերի գծով տեղակալ Ալեքսեյ Գորեսլավսկուն, որը նախկինում ղեկավարում էր իշխանամետ «Взгляд.ру» կայքը:

Ավելի վաղ «Лента.ру» կայքի լրագրողները հրապարակել էին հայտարարություն, որի համաձայն` փաստացի հրաժարվել էին աշխատել նոր գլխավոր խմբագրի հետ, իսկ Գալինա Տիմչենկոյին աշխատանքից ազատելը անվանել էին գրաքննության հաստատում:

«Կան առաջատար լրագրողներ, որոնք չեն ցանկանում և չեն կարող աշխատել Գորեսլավսկու հետ: Նրանք չեն կարող նաև աշխատել անվճար: Եթե այդ խումբը ցրվի, ապա մենք նորությունները կրկին կիմանանք «արտասահմանյան ձայներից»: Տարբերակներից մեկն էլ Տիմչենկոյի խմբի համար կոլեկտիվ ներդրումներ անելն է, որպեսզի նա շարունակի կյանքի կոչել իրական «Лента.ру»-ն»,- նշված է ընթերցողների դիմումում:

«Այսօրվա իրավիճակում կայքի հաճախելիությունը (ամսվա կտրվածքով` շուրջ 12 մլն այցելու) բավարար է, որ ընթերցողներից յուրաքանչյուրն իր բյուջեից գումար առանձնացնի: Մենք չգիտենք, թե որքան է կազմում , «Лента.ру»-ի բյուջեն, բայց կարող ենք մոտավոր հաշվել, որ, եթե կայքի երկու միլիոնանոց ամենօրյա լսարանի մեկ քառորդը ամսական տրամադրի հարյուր ռուբլի, կստացվի քսանհինգ միլիոն: Հավանաբար դա կարող է բավականացնել»,- գրում են նախաձեռնության հեղինակները:

«Մենք չգիտենք` կընդունի՞ այդ առաջարկը խմբագրությունը, թե՞ ոչ, բայց վատ չի լինի, եթե մենք այն իրականացնենք: Առայժմ պետք է հաշվել, թե քանի հոգի է միանում: Գրեք մեզ»,- ասված է հայտարարությունում:

Դիտվել է՝ 1686

Մեկնաբանություններ