Թել Ավիվում Թուրքիայի դեսպանատունը, ի հիշատակ ՀԱՄԱՍ-ի սպանված առաջնորդ Իսմայիլ Հանիեի, խոնարհել է իր դրոշը: Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը նկատողություն է արել ԱԳՆ հրավիրված Իսրայելում Թուրքիայի փոխդեսպանին։ Ի պատասխան՝ Թուրքիայի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը հայտարարել է. «Մի օր դուք անպայման պատասխան կտաք մեր պաղեստինցի եղբայրների ու քույրերի սպանության և ձեր կատարած ամոթալի ցեղասպանության համար»:               
 

Ջուլիա Ռոբերթսը դարձել է շիկահեր ու նիհարել է

Ջուլիա Ռոբերթսը դարձել է շիկահեր ու նիհարել է
24.02.2014 | 18:22

Հոլիվուդյան դերասանուհին առաջին անգամ է հանրության առաջ հայտնվել քրոջ` Նենսի Մոթսի մահվանից հետո, որ մահացել էր թմրանյութերի չարաշահումից: Նենսին քրոջը մեղադրել էր իր մահվան հարցում: Սակայն դրանով Ջուլիայի դժբախտությունները չեն ավարտվել. բժիշկները հայտնաբերել են, որ նրա մայրը թոքերի քաղցկեղ ունի: Օրերս լուսանկարիչները նրան տեսել էին Լոս Անջելեսում, մարզահագուստով: Դերասանուհին շատ է նիհարել և դարձել է շիկահեր:

Դիտվել է՝ 1052

Մեկնաբանություններ