Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

Ի շահ ազգային փոքրամասնությունների

Ի շահ ազգային  փոքրամասնությունների
17.12.2013 | 11:46

ՀՀ Սահմանադրության 41-րդ հոդվածի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի իր ազգային և էթնիկական ինքնությունը պահպանելու իրավունք:
Ազգային փոքրամասնություններին պատկանող անձինք ունեն իրենց ավանդույթների, կրոնի, լեզվի և մշակույթի պահպանման և զարգացման իրավունք»:
Նշված սահմանադրաիրավական նորմի վերլուծությունից հետևում է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում են ազգային փոքրամասնությունների այնպիսի ոչ պակաս կարևոր նշանակություն ունեցող իրավունքներ, ինչպիսիք են կրոնական, լեզվական և մշակութային կյանքին մասնակցելու իրավունքները:
Սակայն ոչ պակաս կարևորություն, իսկ երբեմն հրատապություն է ներկայացնում այն հիմնախնդիրը, որը վերաբերում է ազգային փոքրամասնությունների կողմից իշխանությունների իրականացմանը մասնակցելու լրացուցիչ երաշխիքներ սահմանելուն: Մենք բոլորս էլ քաջ գիտենք, որ Հայաստանի տարածքում ազգամիջյան հարաբերությունների ամբողջ պատմությունը հավաստել է, որ հայերն ավանդաբար բարյացակամ և հանդուրժող վերաբերմունք են ունեցել իրենց երկրում ապրող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների նկատմամբ: Հայաստանի Հանրապետության անկախացումից անցել է արդեն 22 տարի, և այդ ընթացքում մեզ հայտնի չեն դեպքեր, երբ ազգային փոքրամասնության ներկայացուցիչ հանդիսացող ՀՀ քաղաքացիների համար պետական և հասարակական կյանքում ներգրավվելու լրացուցիչ հնարավորություններ ստեղծվեն, առանց նման պայմանների անգամ ամենաժողովրդավարական երկրում ազգային փոքրամասնությունները որևէ հաջողության չեն հասնի:
Այսպես, գաղտնիք չէ, որ Հայաստանի Հանրապետությունում հայերից հետո առավել մեծ թվով եզդիներ ապրում են, որոնք որևէ ձևով ներգրավված չեն պետական իշխանության համակարգում գոյություն ունեցող աշխատանքներում: Համեմատության կարգով կարող ենք ասել, որ մինչ ՀՀ անկախացումը գոյություն ուներ հետևյալ մոտեցումը. եթե ՀՀ տարածքի որոշ շրջաններում կոմպակտ բնակվում էին ազգային փոքրամասնություններ, ապա շատ պետական հաստատություններում ղեկավարը կամ ղեկավարի տեղակալը պարտադիր եղել են տվյալ տարածքում բնակվող ազգային փոքրամասնության ներկայացուցիչ: Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահության անդամ, գյուղատնտեսության և տրանսպորտի նախարարության պատասխանատու պաշտոններ, ոստիկանության բաժնի պետի կամ տեղակալի, ՀՀ դատախազության քննչական վարչության և նման մի շարք այլ պատասխանատու պաշտոններում տարիներ շարունակ պաշտոնավարել են հենց մեր հայրենակից ազգակիցները, որոնց նշանակման հարցում եղել են առանձնահատուկ մոտեցումներ:
Ներկա իրավիճակում, ցավոք, ըստ էության կարելի է ասել, որ պատասխանատու պաշտոններ զբաղեցնող ազգային փոքրամասնության ներկայացուցիչներ չկան։ Իհարկե, սա չի նշանակում որ նման մասնագիտության տեր կադրերի պակաս ունենք, բնավ էլ այդպես չէ, ավելի շուտ անտեսելը, անտարբերությունը կամ պարզապես պետական մարմինների աննկատությունն են հանգեցրել դրան:
Վերոշարադրյալի հաշվառմամբ, նաև նկատի ունենալով, որ ՀՀ Սահմանադրության 41-րդ հոդվածում նախատեսված երաշխիքները անվերապահորեն կատարվում են, հանձնաժողովին առաջարկում ենք քննարկել ազգային փոքրամասնություններին վերաբերող սահմանադրական դրույթի վերանայման նպատակահարմարության հարցը, որը մեր խորին համոզմամբ, էլ ավելի կհեշտացնի ազգային փոքրամասնությունների ներգրավումը պետական իշխանության իրականացման գործընթացում: Առավել ևս, նման առաջարկ արվում է մի այնպիսի պետությունում, որի էթնիկ ժողովրդի մի ստվար զանգված գտնվելով սփյուռքում՝ եզդիների հետ միասին արժանացել է պետության նման վերաբերմունքի: Իսկ այն պետություններում, որտեղ պետական քաղաքականությունը լիարժեք չէ, հայկական և եզդիական համայնքները պարբերաբար բարձրացնում են այդ հարցերը: Առաջարկում ենք ՀՀ Սահմանադրության 41-րդ հոդվածում ավելացնել դրույթ հետևյալ խմբագրությամբ. «Ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների համակարգում ներգրավվելու երաշխիքները սահմանվում են օրենքով»:
Իհարկե, այս դրույթի հիման վրա անհրաժեշտություն կառաջանա մշակելու օրենքի նախագիծ «Ազգային փոքրամասնության կարգավիճակի մասին»:
Միաժամանակ առաջարկում ենք ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածում «Ազգային ժողովը կազմված է հարյուր երեսունմեկ պատգամավորից» բառերից հետո ավելացնել դրույթ. «որոնցից 25-30 տոկոսը կանայք են, իսկ 3-4 տոկոսը՝ ազգային փոքրամասնության ներկայացուցիչ»:
ՀՀ Սահմանադրության 99-րդ հոդվածում. «Սահմանադրական դատարանը կազմված է ինն անդամից, որոնցից նվազագույնը՝ մեկ անդամը լինի ազգային փոքրամասնության ներկայացույցիչ»: Հայտնելով վերոգրյալի մասին՝ խնդրում ենք հանձնաժողովի անդամներին Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելիս հաշվի առնել նաև «Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ-ի անդամների և համակիրների առաջարկությունները:

Ամո ՇԱՐՈՅԱՆ
«Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ

Դիտվել է՝ 1804

Մեկնաբանություններ