Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

«Գունավոր հեղափոխության» հերթական սցենարը մոտենում է հաղթական ավարտին

«Գունավոր հեղափոխության» հերթական սցենարը մոտենում է հաղթական ավարտին
31.07.2009 | 00:00

ՆՈՐ ՍԱՀՄԱՆԱԳԾԵՐ
Երեկ Մոլդովայում ամփոփվեցին հուլիսի 29-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Առավել օբյեկտիվ տրամադրված վերլուծաբանների ու փորձագետների կանխատեսումն իրականացավ. մոլդովական միացյալ ընդդիմությունը, որ բաղկացած է լիբերալ, լիբերալ-դեմոկրատական, դեմոկրատական կուսակցություններից և «Մեր Մոլդովա» դաշինքից, հաղթանակ տարավ կոմունիստների նկատմամբ` նվաճելով խորհրդարանում որակյալ մեծամասնություն կազմելու իրավունքը։
Ի տարբերություն ապրիլի 5-ին տեղի ունեցած ընտրությունների, այս անգամ ընտրությունների օրը զուգահեռ անցկացված էքզիթ-փոլ հարցման արդյունքները մոտ են իրականում արձանագրված ցուցանիշներին։ Ըստ հարցումների, կոմունիստները պետք է ստանային ձայների 40,5, լիբերալ-դեմոկրատները` 17,6, լիբերալները` 16,5, դեմոկրատները` 12,8, «Մեր Մոլդովա» դաշինքը` 8 տոկոսը։ Ամփոփված նախնական արդյունքների համաձայն, կոմունիստները ստացել են ձայների 45,7 տոկոսը, որը նրանց համար ապահովում է 48 մանդատ խորհրդարանում։ Լիբերալ-դեմոկրատները 16,39 տոկոս արդյունքով կունենան 17 մանդատ, լիբերալ կուսակցությունը` 14,36 տոկոս արդյունքով 15 մանդատ, դեմոկրատները` 13 մանդատ, որովհետև ստացել են 12,61 տոկոս ընտրողների աջակցությունը, իսկ «Մեր Մոլդովա» դաշինքը ստացել է 7,37 տոկոս քվե և ապագա խորհրդարանում կունենա 8 պատգամավոր։ Այսպիսով, Մոլդովայի միասնական ընդդիմությունը կունենա 53 մանդատ, ինչը հնարավորություն է տալիս միասնական կոալիցիա ձևավորելու դեպքում խորհրդարանում ապահովել որակյալ մեծամասնություն և ընտրել խորհրդարանի նախագահ, ինչպես նաև հաստատել կառավարության կազմը։
Սակայն Մոլդովան ԱՊՀ բոլոր երկրների մեջ միակ խորհրդարանական հանրապետությունն է, որտեղ երկրի նախագահն ընտրվում է ոչ թե բնակչության ուղղակի քվեարկությամբ, այլ խորհրդարանի պատգամավորների կողմից։ Ըստ երկրի օրենսդրության, նախագահին ընտրելու համար անհրաժեշտ է առնվազն 61 պատգամավորի աջակցությունը։ Հենց այս հանգամանքն ապրիլի 5-ի խորհրդարանական ընտրություններից հետո դարձավ կոմունիստների գարշապարը, որոնք, օգտվելով ոչ միայն Մոլդովայի ռուսախոս բնակչության տրամադրություններից, այլև լայնորեն շահագործելով վարչական ռեսուրսը, կարողացել էին իրենց համար խորհրդարանում ապահովել 60 մանդատ։ Միայն մեկ ձայն պակասեց, որ Մոլդովայի արդեն նախկին նախագահ Վլադիմիր Վորոնինի ժառանգորդուհի ներկա վարչապետն ընտրվեր նախագահի պաշտոնում։ Սակայն այդ մեկ ձայնը կոմունիստները գնել չկարողացան, միասնական ընդդիմությունը մինչև վերջ բոյկոտեց նախագահի ընտրությունների գործընթացը` այդպիսով հասնելով նոր ընտրություններ անցկացնելու իր պահանջի իրագործմանը։ Սակայն հիմա ընդդիմությունը հայտնվել է գրեթե նույն վիճակում, ինչ կոմունիստները 4 ամիս առաջ։ Այժմ ընդդիմադիրներին է անհրաժեշտ լրացուցիչ 8 ձայն` կոմունիստական վարչակարգի «գերեզմանը փորելու» համար։
Ըստ փորձագետների կանխատեսումների` այդ 8 ձայնը ձեռք բերելու հավանականությունը բավականին մեծ է։ Նախ` այն պատճառով, որ Վլադիմիր Վորոնինի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է ցանկացած պարագայում, և եթե կոմունիստները փորձեն աշխատեցնել նույն մեխանիզմը, ինչ ընդդիմությունն արեց 4 ամիս առաջ, ու տապալեն նախագահի ընտրության գործընթացը, ապա շատ հավանական է, որ այս անգամ նախկին ծանրակշիռ ներկայությունը չեն ունենա խորհրդարանում` նոր արտահերթ ընտրություններից հետո։ Ակնհայտ է, որ մոլդովական կոմկուսի ստացած ներկա ձայները 45,7 տոկոս չեն կազմում, դա արդյունք է վարչական ռեսուրսի զգալի չարաշահման։ Իսկ երկիրը քաոսի մեջ հայտնվելուն զուգահեռ այդ ռեսուրսը գնալով ավելի ու ավելի վատ է աշխատելու։ Լավագույն ապացույց կարող է լինել այն, որ ապրիլի 5-ի ընտրություններում կոմունիստները ստացել էին ձայների 49,8 տոկոսը և տեր դարձել 101 պատգամավորական մանդատներից 60-ին, այսօր` միայն 48-ին, հաջորդ արտահերթ ընտրություններում այդ անկումը կարող է շարունակվել անկանխատեսելիության աստիճան։ ՈՒստի չի բացառվում, որ Մոլդովայի հեռացող նախագահը համաձայնություն տա, որ լիբերալ կամ ռումինամետ ընդդիմության ներկայացուցիչն ընտրվի հանրապետության նախագահ։ Այսինքն` կոմունիստների խմբակցության որոշ ներկայացուցիչներ կքվեարկեն միասնական ընդդիմության թեկնածուի օգտին, պայմանով, որ Վորոնինի ու նրա շուրջ համախմբված տնտեսական օլիգարխիայի շահերը մնան անձեռնմխելի։ Ընտրությունները նոր են ավարտվել, սակայն այդ գաղափարն արդեն իսկ շրջանառվում է, թեպետ միասնական ընդդիմության կողմից արձագանք առայժմ չկա։ Սակայն բոլորովին չի բացառվում, որ այդպիսի համաձայնություն կայանա, և Մոլդովայում հաստատվի յուրօրինակ երկիշխանություն, երբ կառավարող ուժերն իրենցից կներկայացնեն ընդգծված ռումինամետ, Ռումինիայի հետ Մոլդովայի վերամիավորման քաղաքականությունը մարմնավորող իշխանություն, իսկ կոմունիստները, որպես ռուսամետ ուժ, օգտագործելով նաև տնտեսության մեջ իրենց առաջնորդի ունեցած դիրքերն ու ազդեցությունը, կփորձեն հավասարակշռել ընդդիմության ձգտումները, և Մոլդովան արդյունքում կունենա շատ հավասարակշռված արտաքին քաղաքականություն։
Բայց սա այն դեպքում, եթե կոմունիստները շարունակեն իրենցից իրական ուժ ներկայացնել, մինչդեռ բոլորովին չի բացառվում, որ նախագահի պաշտոնից Վորոնինի հեռանալու հանգամանքը նկատի ունենալով, մոլդովական կոմկուսում սկսվեն տրոհման ու կենտրոնախույս գործընթացներ։ Մանավանդ որ Վորոնինը մինչև վերջ էլ հուսալի գործընկեր չդարձավ Ռուսաստանի համար և իր կառավարման շրջանում աչքի ընկավ հակասական արտաքին քաղաքականությամբ ու ընդգծված հակառուսական ակցիաներով։ Ճիշտ է, վերջին շրջանում Մոլդովայի հեռացող առաջնորդն այդ իմաստով կարծես շրջադարձ էր կատարել և շարունակաբար ընդգծում էր Ռուսաստանի դերն ու կարևորությունն իր երկրի արտաքին քաղաքական կողմնորոշման մեջ, սակայն գնացքն արդեն գնացել էր։ Մոսկվան ընտրությունների շրջանում, բացի ձևական հայտարարություններից, գրեթե ոչ մի գործնական աջակցություն ցույց չտվեց Վորոնինին` 500 մլն դոլար վարկ տրամադրելու խոստումից բացի, որի կատարումը ռումինամետ ընդդիմության հաղթանակի պայմաններում խիստ անհավանական է, թեպետ պաշտոնական Մոսկվան ակնհայտորեն փորձում է կամուրջներ ստեղծել նաև Մոլդովայի նոր հավանական իշխանության հետ։
Մասնավորապես, Քիշնևում խորհրդարանական ընտրությունների ընթացքը դիտարկող ԱՊՀ դիտորդական առաքելությունը (իսկ այդ կարգի առաքելությունների գործունեությունը կարգավորվում է Մոսկվայից) հայտարարություն է տարածել, որ, չնայած կոմունիստների պարտությանը, ընդդիմությունը հաղթել է ազնիվ ու օրինական պայքարում։
Այսպիսով, հետխորհրդային տարածքում իրագործվեց «գունավոր հեղափոխության» ևս մի արևմտյան ծրագիր, և նախկին ԽՍՀՄ հանրապետություններից ևս մեկը, թերևս, անվերադարձ դուրս է գալիս ռուսական ազդեցության դաշտից։ Մոլդովայի պարագայում առանձնահատկությունն այն է, որ այս երկիրը Եվրամիություն մտնելու ամենակարճ ուղու վրա է` Ռումինիայի հետ ուղղակի վերամիավորվելու ճանապարհով։ Արտահերթ ընտրություններում հաղթանակ տարած ընդդիմությունը սկզբունքորեն հենց այդ ուղեգծի կրողն է և իր ողջ պայքարի ընթացքում վայելում էր Ռումինիայի պաշտոնական շրջանակների, նույնիսկ նախագահի բացահայտ աջակցությունը։ Այլ հարց է, որ Մոլդովայի ռումինացման գործընթացը կարող է տեղի ունենալ ինչպես արագ, այնպես էլ աստիճանաբար. դա, ինչպես ասում են, ճաշակի հարց է։ Բայց այն հանգամանքը, որ ևս մի հետխորհրդային երկիր կարող է հայտնվել ԱՊՀ-ից դուրս, բոլոր մյուս նորանկախ պետություններին, այդ թվում` Հայաստանին, հետևություններ անելու հրամայականի առջև է կանգնեցնում։ Հետխորհրդային տարածքում սկսվել են նոր զարգացումներ, որոնք հանգեցնելու են աշխարհաքաղաքական կենտրոնների ազդեցության նոր սահմանագծերի անցկացման։
Վ. ՍԱՀԱԿՅԱՆ

Դիտվել է՝ 2060

Մեկնաբանություններ

€šÃ‚Å»/spiritual" rel="nofollow">Հոգևոր
  • Մշակույթ
  • Մարզական
  • Կենսակերպ
  • Տեսանյութ
  • Այլ
  • 01.11.2024