«Մենք կողմ ենք խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանը և հաղորդակցությունների ապաշրջափակմանը։ Ցավոք սրտի, ինչ վերաբերում է ՀՀ Սյունիքի մարզով հաղորդակցություններին, Հայաստանի ղեկավարությունն է սաբոտաժի ենթարկում համաձայնագիրը, որը ստորագրել է վարչապետ Փաշինյանը։ Դժվար է հասկանալ, թե որն է նման դիրքորոշման իմաստը»,- ռուսական Առաջին ալիքին տված մեկնաբանությունում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Միջնորդները կխանգարեին

Միջնորդները կխանգարեին
02.05.2024 | 14:43

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի հետ սահմանազատման և սահմանագծման գործընթացն իրականացվում է առանց միջնորդների, հավելելով․ «Մեզ միջնորդներ պետք չեն, հատկապես նրանք, որոնց առաջնորդում է սեփական շահը։ Նման միջնորդները չեն ցանկանում օգնել, նրանք ցանկանում են ներթափանցել տարածաշրջան՝ հանուն իրենց շահերի։ Թույլ չենք տա, որ դա տեղի ունենա Հարավային Կովկասում»։

Ադրբեջանի բռնապետը Նիկոլ Փաշինյանից պահանջում ու ստանում է, ինչ կամենում է։ Բնականաբար, դա տեղի չի ունենում ոչնչի դիմաց, այլ՝ ինչ-որ բանի դիմաց, որի մասին գիտեն Իլհամ Ալիևն ու Նիկոլ Փաշինյանը։ ՈՒստի միջնորդներ պետք չեն, դրանք կարող էին խանգարել։

Հ․Գ․Այս լուսանկարում բանակցող հավասար կողմեր տեսնո՞ւմ եք, մինչդեռ լուսանկարն արվել է մինչև 2020թ․ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի ստորագրումը:

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 1288

Մեկնաբանություններ