Ինչով են միմյանցից տարբերվում քաղաքական, կուսակցական, հանրային, հրապարակային, հասարական գործիչները, կամ լրագրողները՝ բլոգերներից և հրապարակախոսներից, քաղաքագետները՝ քաղտեխնոլոգներից և պատմաբաններից և այլն:
Ժամանակների և տեխնոլոգիաների փոփոխության հետ վերանում են հին մասնագիտությունները և առաջանում են նորերը: Նեղ մասնագիտական ոլորաններում մոլորված մարդիկ արդեն հետաքրքիր չեն:
Հիմա հիմնական ասելիքին անցնենք: Վերը թվարկված «մասնագիտություններն» արդեն հին ձևաչափեր են, իրականում քաղաքական գործիչները նրանք են, ովքեր ձևավորում են հանրային միտք ու հանրային կարծիք: Օրինակ, մի բլոգեր կարող է պառլամենտում նստած մի ամբողջ ֆրակցիայից ավելի ազդեցություն ունենալ ու դառնալ քաղաքական գործոն:
Քանի՞ ամերիկացի սենատորի ու կոնգրեսականի անուն կարող ենք թվարկել, բայց, ասենք, լրագրող Թակեր Կարլսոնին բոլորը գիտեն, նա ավելի մեծ ազդեցություն ունի, քան մի քանի տասնյակ կոնգրեսական ու նաև միջազգային գործոն է դարձել: Նման օրինակները շատ են:
Դրա համար պետք է վերանայենք մեր պատկերացումներն ու սխալմամբ պատգամավորի ու կուսակցականի տոմս ունեցողին չանվանենք քաղաքական գործիչ, որ անիմաստ սպասելիքներ մարդիկ չունենան:
Ստեփան Դանիելյան