Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Նիկոլի և նրա ոհմակի վառվելուն, մերկացմանն օրերս մեծապես նպաստեց Կոնստանտին Զատուլինը

Նիկոլի և նրա ոհմակի վառվելուն, մերկացմանն օրերս մեծապես նպաստեց Կոնստանտին Զատուլինը
05.03.2024 | 11:51

Նիկոլի և նրա ոհմակի վառվելուն, մերկացմանն օրերս մեծապես նպաստեց ՌԴ Պետդումայի պատգամավոր, Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ և «Единая Россия» խմբակցության անդամ, հայ-ռուսական «Լազարյան ակումբի» համակարգող Կոնստանտին Զատուլինը՝ ելույթ ունենալով Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում փետրվարի 28-ին կայացած «Միացյալ Թագավորություն- ԵՄ- Ռուսաստան- Մեծ Մերձավոր Արևելք. մարտահրավերներ և հեռանկարներ» միջազգային խորհրդաժողովում:

Ամեն ինչ շատ պարզ ասված է, ըստ էության, հզոր պատասխան է տրված Ռուսաստանի, ռուսի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Կրեմլի կամ Մոսկվայի դեմ Հայաստանում Սորոսի լամուկների, «Սասնա ծռեր», «Ազգային ժողովրդավարական բևեռ» կոչվածների, անձամբ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլի, Անվտանգության խորհրդի պաշտոնը զբաղեցնող Արմեն Գևորգյանի, վիբրատորչիկ Ալենի, Արաբատ Միրզոևի (նույն ինքը՝ գործակալ Օմեգա) և, ընդհանրապես, Հայաստանում Արևմուտքի հինգերորդ շարասյան բոլոր ներկայացուցիչների վայրահաչոցներին:

Սրիկաների այս ոհմակն արդեն տևական ժամանակ վայրահաչում ու հայ հասարակության գիտակցությունը թունավորում է Ռուսաստանի, նրա ղեկավարության, զինված ուժերի դեմ վայրահաչելով, զրպարտելով:

Նրանցից ոմանք տարածել են այն կեղծիքը, թե Ռուսաստանն է կանգնած Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևում, իրենք էին շահագրգռված 44-օրյա պատերազմով, իրենք մեզ չօգնեցին, Ադրբեջանին օգնեցին, իրենց մեղքով պարտվեցինք, իրենց մեղքով Լաչինի միջանցքը շրջափակվեց, հետո էլ Արցախը հանձնվեց Ադրբեջանին, որ ՀԱՊԿ-ը մեզ համար անօգուտ և ավելորդ կառույց է ու նրանից պետք է դուրս գալ, որ ռուսական 102-րդ ռազմաբազան մեզ ոչ թե օգուտ, այլ վնաս է տալիս, խանգարում է, ավելին՝ այն մեր թշնամու ռազմաբազան է Հայաստանում և այլն, և այլն:

Ընդգծում եմ, որ այս ամենը դուրս է սովորական բանսարկության սահմաններից, սոսկ զրպարտություն չէ, այլ Հայաստանի ազգային անվտանգության դեմ ուղղված հանցագործություն, պետական դավաճանություն, հայերիս համար գոյաբանական սպառնալիք, որի դեպքում արդեն գործում է ինքնապաշտպանության սրբազան իրավունքը՝ ակն ընդ ական, ատամն ընդ ատաման սկզբունքով և ավելին… Հայերիս բոլոր ներքին թշնամիները թող համարեն, որ արդեն բացահայտված են, վառված: Չասեմ, որ գտնվում են հատուկ նշանառության կամ խոշորացույցի տակ:

Խորհրդաժողովը կազմակերպել էին Վիեննայի ակումբը, Քաղաքական- տնտեսական վերլուծության և կանխատեսումների համաեվրոպական կենտրոնը (Սլովակիա) և «Ազգամիջյան, միջկրոնական, միջէթնիկ, միջմշակութային և միջտարածաշրջանային հաղորդակցությունների ոլորտում նախագծերի հետազոտությունների զարգացման ազգային ինստիտուտը» (Ռուսաստան): Կոնստանտին Զատուլինի առցանց ձևաչափով ելույթից ներկայացվող դրվագներն առավել քան ուշագրավ են:

Զատուլինի կանխատեսումը՝ «Բայց սրանք միայն ծաղիկներ են», ցավոք, մոտ է իրականությանը

«Ոմանք ասում են, թե պարոն Մակրոնի վերջին խոսքերը կապված են Աֆրիկայում Ռուսաստանի ակտիվացումից նրա դժգոհության հետ, որ Ֆրանսիան սկսել է իր ապագաղութացման հերթական փուլը,- «Քառուղիներում. Ռուսաստան-Եվրոպա-ԱՄՆ-Չինաստան հարաբերությունները բախումների և կոնֆլիկտային խնդիրների ֆոնին այժմ և ապագայում» վերտառությամբ իր զեկույցում ասել է պարոն Զատուլինը:- Նրան իրականում դեն են նետում այն երկրներից, որոնք ժամանակին կոչվում էին ֆրանսիական Հասարակածային Աֆրիկա, և դա ջղայնության այդպիսի ձև է։ Բայց սրանք միայն ծաղիկներ են»:

ՌԴ Պետդումայի պատգամավորն այսպիսով ակնարկել է, որ Ռուսաստանի դեմ Ֆրանսիայի նախագահի թշնամական խոսքերը, ՈՒկրաինա Ֆրանսիայի, ՆԱՏՕ-ի և ԵՄ անդամ այլ երկրների զորքեր ուղարկելու կոչերը դեռ միայն ծաղիկներն են, սկիզբն են, և ապագայում այդ առումով կարելի է սպասել արդեն գործնական քայլերի:

Իհարկե, Ռուսաստանը չէ, որ կանգնած է Լեռնային Ղարաբաղի

հակամրտության ետևում

«Իհարկե, Ռուսաստանը չէ, որ կանգնած է Մերձավոր Արևելքի հակամարտության ետևում, և Ռուսաստանը չէ, որ կանգնած է Լեռնային Ղարաբաղի հակամարտության ետևում կամ որևէ այլ տեղ,- շարունակելով իր խոսքը, ասել է Զատուլինը:-Ռուսաստանը շահագրգռված չէ ՈՒկրաինայի հետ նման լայնամասշտաբ հակամարտություն վարելով, որպեսզի արթնանան հակամարտությունների հին օջախները կամ առաջանան նորերը։ Բայց Ռուսաստանը ստիպված կլինի ելնել «իմ թշնամու թշնամին իմ ընկերն է» կանոնից, և նա ավելի և ավելի է կանգնում այդ ճանապարհին, քանի որ այդ ճանապարհին արդեն կանգնել է Արևմուտքը…»:

Այստեղ ուշագրավ է նախ այն, որ Զատուլինը ՈՒկրաինայի հետ ՌԴ ներկայիս լայնամասշտաբ հակամարտությունից բախումների հին օջախների արթնացման կամ նորերի առաջացման մասին է խոսել, կարծում ենք, դրանց թվում նաև նկատի ունենալով ՈՒկրաինայի (իրականում նաև՝ Արևմուտքի) հետ Ռուսաստանի լայնամասշտաբ հակամարտության պայմաններում, Ադրբեջանի կողմից տվյալ առիթից օգտվելով, 2023թ. սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերսկսումը (հին օջախի արթնացումը) և Արցախի բռնազավթումը, անշուշտ, Նիկոլի և նրա ոհմակի թողտվությամբ և որպես հետևանք նրանց կողմից շարունակվող պետական դավաճանության:

Հնարավոր է, որ ՌԴ Պետդումայի պատգամավորը նկատի ունի նաև առաջիկայում, նույն առիթից օգտվելով, Հայաստանի վրա Ադրբեջանի հնարավոր հարձակումը, որը Ռուսաստանի համար ոչ միայն Ադրբեջանի, այլև նրա ռազմավարական դաշնակից Թուրքիայի հետ բախվելու և երկրորդ ճակատ ունենալու վտանգ է պարունակում: Ինչ վերաբերում է «իմ թշնամու թշնամին իմ ընկերն է» կանոնի հիշատակմանը, ապա Զատուլինը հավանաբար նկատի ունի Իրանին, Չինաստանին, Հյուսիսային Կորեային, Եմենի հուսիներին, գուցե նաև Թուրքիային, եթե Նիկոլն ու նրա ոհմակը Հայաստանը մի օր պաշտոնապես ու գործնականում վերածեն ՌԴ թշնամու:

(շարունակելի)

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 9376

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ