Փաշինյան Նիկոլը Հայրենիքի մասին պատկերացումները իջեցրեց... վերարկուի կախիչի մակարդակի:
Ըստ Փաշինյան Նիկոլի, երեխան պետության վերաբերյալ պատկերացում պետք է կազմի վերարկուի կախիչի միջոցով:
Մասնավորապես, Փաշինյան Նիկոլն ասում է.
«Երեխան վերարկուն կախեց, կախիչն ընկավ, իրա պետության մասին ի՞նչ է մտածելու»:
Փաշինյան Նիկոլի տրամաբանությամբ, շրջափակված Լենինգրադի քաղցած երեխաները պետք է անիծեին ֆաշիստների դեմ կռվող պետությանը:
Հեռու չգնանք, արդյոք այժմ Արցախի երեխաները պե՞տք է ատեն Արցախի Հանրապետությունը:
Կամ` ինչպե՞ս պետք է վարվեն 90-ականների զրկանքների միջով անցած երեխաները:
Փաշինյան Նիկոլ, այժմյան երեխաների` պետության վերաբերյալ պատկերացումները, առաջին հերթին, ձևավորվում եմ Հայաստանի աշխարհաքաղաքական քարտեզից, Եռաբլուրի չափսերից և ծնողների պատմածներից:
Իսկ քարտեզը, Եռաբլուրը և ծնողների պատմածները վերարկուի կախիչից շատ ավելի ծանրակշիռ են:
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ