Գործակալ Արաբատ «օմեգա» Միրզոևի հպարտություն-պնդմանը հակառակ, ես էլ պնդում եմ, որ. չկա՛ աշխարհում մի կառավարություն, որի ղեկավարն իշխանության գալուց հետո դիտավորյալ կազմաքանդի իր բանակը:
Դիտավորյալ սանձազերծի պատերազմ:
Պատերազմի առաջին իսկ օրը հանրությանը հասկացնի, որ այդ պատերազմում պարտվելու է, բա՞յց…
Տանի 5 հազարից ավելի մարդու սպանի, իսկ 10 հազարից ավելիին էլ դարձնի հաշմանդամ:
Դիտավորյալ պատերազմի ժամանակ հանրությանը խաբի, թե «հաղթելու է», բայց խայտառակ պարտություն կրի:
Կապիտուլյացիայի ակտով թշնամուն ավելի շատ տարածքներ նվիրի, քան պատերազմի ժամանակ այդ թնամին գրավել էր: Կապիտուլյացիայից հետո զառանցի, որ հպարտանում է իր և պետության պարտությամբ:
Դիտավորյալ տանուլ տված պատերազմի ողջ մեղքը բարդի ընդդիմության վրա:
Հանրության թիկունքում պատմական հայրենիքի մի մասը ճանաչի հարևան-թշնամի պետության մաս:
Դիտավորյալ 100 հազարից ավելի մարդու դարձնի գաղթական, որ հիմա էլ իր թիմակից գործակալը հպարտանա, թե իրենց պատճառով անտուն և հայրենազուրկ դարձած մարդկանց իրենք 3-4 օրում են, իբր, առանց խնդիր ընդունել:
Պնդում եմ նաև, որ չկա աշխարհում մի կառավարության ղեկավար, որը թշնամի երկրի ղեկավարի կոշիկներն է լիզում ու իր երկրում տղամարդլամիշ լինում:
Սեփական պատմությունն է կեղծում՝ հօգուտ թշնամի պետությունների: Իրեն ատող և զզվող ժողովրդից աղերսում և մուրում է խաղաղություն:
Աշխարհում միայն մեկ երկրում կարող էր կապիտուլյանտ դավաճանը վերընտրվել իշխանությունում:
Համոզված եմ, հասկացաք, թե դա որ երկրիրն է և ո՛վ է ղեկավարում այդ երկիրը:
Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ