Պատերազմը փոքր տարածք ունեցող երկրների համար դժվար ու ծանր է, քանի որ փոքր պետությունները նահանջելու դեպքում կորցնում են կենսատարածք, որը մարտավարական հաջողություն է թշնամու համար։
Իսկ մեծ պետությունների համար նահանջը մարտավարական հնարք է` ուժերը վերախմբավորելու և հակահարձակման անցնելու, թշնամուն նոր տարածքով գայթակղելու և հարմար տեղ ներքաշելով ոչնչացնելու համար։
Փոքր պետությունների համար հետախուզական ծառայությունները ամենակարևոր մասն են պատերազմական գործողությունների կանխարգելման և ռազմավարական զսպման համար։
Հաջորդը տեխնոլոգիաներն են, որոնք պետք է գերակա լինեն, որովհետև տեխնոլոգիական բանակի խնդիրը կանխարգելել, զսպել և պատժել գործողություններն են, և ո՛չ թե պաշտպանվել, և նոր միայն հակահարձակման անցնել։ Եթե թշնամին մեկ քայլ առաջ անցնի և թույլ չտա ուժերի վերախմբավորում, ապա պաշտպանական գծի փլուզումը կդառնա ժամանակի հարց։
Հետևաբար` կանխարգելիչ, զսպիչ և պատժիչ գործողությունների ընդունակ բանակը բացի տեխնոլոգիական լինելուց հիմնական շեշտը դնում է հարվածային ուժերի` էլիտար զորքերի վրա, որոնք համապատասխան հետախուզական տվյալների ստացման, գնահատման և մշակման արդյունքում առաջին հերթին հարվածում են թշնամու ռազմավարական նշանակության կետերին, հաջորդիվ` կանխարգելում նրանց վերախմբավորման հնարավորությունը, և անցնում պատժիչ գործողությունների։
Մեզ անհրաժեշտ է նոր ԲԱՆԱԿ, նոր փիլիսոփայությամբ և նոր առաքելությամբ։
ՈՒ մենք կունենանք այդ ԲԱՆԱԿԸ։
Արա ՊՈՂՈՍՅԱՆ