Մի օր, երբ իրենց հարցերը լուծեն-վերջացնեն, մեզ ասելու են՝ գնացեք ձեր տարածաշրջանի երկրների հետ ձեր հարցերը լուծեք, մենք էլ կողքից կծափահարենք։
Հենց այդ է տեղի ունենում հիմա։
Իսկապես ազգային շահերով առաջնորդվող երկիրը տարածաշրջանում կսահմաներ իր շահերը, ըստ այդ շահերի քարտեզի վրա կառանձնացներ իր շահակիցներին և հակադիր շահեր ունեցողներին` մերձավոր տարածաշրջանում, միջին և հեռավոր տարածաշրջանում։ Կսկսեր ամենօրյա աշխատանք շահակիցների հետ, նախ՝ մերձավոր տարածաշրջանում, հարաբերությունների մակարդակը հասցնելով ռազմավարական մակարդակի, հետո կաշխատեր հաջորդ շերտի հետ, հետո՝ հաջորդ, չմոռանալով, որ թշնամին քնած չէ և ուշի-ուշով հետևում է քո բոլոր քայլերին։
Արա Պողոսյան