Արցախը հացի փորձության է ենթարկվում, և՝ ոգու փորձության:
Այդ երկու դաժան քննությունը հրահրում և կազմակերպում են մեր արտաքին ու ներքին թշնամիները: Նրանք այլևս արժանի են ամենադաժան հակահարվածի:
Դա գուցե վաղվա անելիք է, հիմա, թերևս, ամենաճակատագրական պահերից մեկն է, երբ սխալվելու չնչին իսկ իրավունք չունենք:
Թունելային խաչմերուկում է հայտնվել մեր ժողովուրդը: Հավատում եմ՝ ճիշտ կկողմնորոշվի և հաջողությամբ կհանձնի վերահաս քննությունը, կհանձնի տոկունությամբ, համախմբվածությամբ, ողջախոհությամբ ու հեռատեսությամբ: Կհաղթահարի արժանապատվորեն՝ պետության ու ազգի ընձեռած ներուժով:
Աղոթում եմ, որ, նախ, ոգու ընկճվածություն չլինի, հաց կգտնվի:
Քարից հաց քամող ժողովուրդ ենք:
Աստված կլսի իմ ու ամենքիս արդար աղոթքները: Աստված մեզ հետ է, քանի որ մենք արդարների ցեղից ենք:
Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ