Որ անխտիր բոլոր պետական հիմնարկներում տոտալ քաոս է, հատկապես այնտեղ, որտեղ քաղաքացիների անմիջական սպասարկման գործառույթ կա, ոչ ոքի համար գաղտնիք չէ։
Բայց էսօր ցանկանում եմ սրանց կողմից ձեռ առնելու աստիճանի մասին պատմել։
Մեկ ամսից ավել է, ինչ փորձում ենք գրանցվել ոստիկանության այն բաժանմունքում, որտեղ ավտոմեքենաների գրանցումն են կատարում՝ մեքենայի առքուվաճառքի համար։ Գրեթե միշտ զբաղված է ցույց տալիս կայքում գրանցվելիս։ Մեկ ամսից ավել փորձեր կատարելուց հետո մի կերպ գրանցվեցինք էսօր ժամը 11:00-ի համար։
11:00-ին այցելեցինք բաժանմունք, ու ի՞նչ… Հերթագրման կտրոն պետք է քաշեինք նորից, ու քաշեցի, և 108 հոգի հերթի մեջ էր։ Հարցիս՝ թե մենք ժամը 11:00-ին գրանցվել ենք, պատասխանը եղավ, որ նորից պետք է կտրոն քաշենք։ Կտրոն տրամադրող մեքենան լրիվ ազատ էր, ու մենք կարող էինք ցանկացած օր ու ժամ մտնել և նույն կտրոնը քաշել՝ առանց մեկ ամիս սպասելու ու տանջվելու կայքում հերթագրվելու համար։
Վահե Բալբաբյան