Հողատեր դարձած հայ գյուղացին` իշխանություններին- Էս ի՞նչ զուլում երկիր ա, Աստծո տված ջրի դեմն է՞լ վիշապի պես փակեն, հոր գինը դնեն վրեն, հողը ծարավից ճաքի, վայ- հարևանն էլ մեր արդար ջրով բերք ու բարիք ստանա, բերի մեր վրա հոր գնով սաղացնի։
Միջպետական հարաբերություններն ամբողջ աշխարհում, առանց բացառության, մանավանդ, եթե դրանք բացահայտ թշնամական բնույթ են կրում, կառավարվում են այն սկզբունքով, ըստ որի, հակամարտ կողմերից մեկի վնասը մյուսի օգուտն է և հակառակը։