Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Դաղստանում փորձում են վախի մթնոլորտ ստեղծել

Դաղստանում փորձում են վախի մթնոլորտ ստեղծել
26.06.2024 | 08:42

Թուրքիան, օգտվելով այն հանգամանքից, որ ՌԴ-ն ողջ ուժերը կենտրոնացրել է դեպի եվրոպական սահմաններ, փորձում է օազիսներ ստեղծել ՌԴ-ի հարավային շրջաններում։ Հարավային Կովկասում ՌԴ-ի լծակների թուլացումը բերել է ՌԴ-ի ազդեցության թուլացման, ինչից օգտվում է Թուրքիան։ Հիմա Թուրքիան մեկ քայլ առաջ է անում՝ փորձելով ՌԴ-ի ամենաթուրքամետ շրջանը դարձնել այն օազիսը, որտեղից կսկսեն տարածվել թուրքական ճառագայթները։ Այո, Դաղստանը, թերևս, ամենաթուրքամետ շրջանն է ՌԴ-ում, պատահական չէ, որ սկսել են հենց Դաղստանից։ Այստեղ փորձում են փոխել ժողովրդագրական պատկերը՝ ստեղծելով վախի մթնոլորտ ոչ իսլամադավան բնակչության շրջանում:

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 1858

Մեկնաբանություններ