Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն անցկացնում է անվտանգության բարձր մակարդակի վերջին խորհրդակցությունները, որոշելու՝ ինչպես և երբ արձագանքել Իրանի՝ երեքշաբթի կատարած հրթիռային հարձակմանը: Սպասվող «կոշտ պատասխանը», որ տեղի կունենա «առաջիկա օրերի ընթացքում», սերտորեն համաձայնեցվում է Բայդենի վարչակազմի հետ։               
 

Նորայր ՆՈՐԻԿՅԱՆ. Հերի´ք է հայրենիքի համար զոհվել, մի քիչ էլ պետք է ապրե´լ հայրենիքի համար

Նորայր ՆՈՐԻԿՅԱՆ. Հերի´ք է հայրենիքի համար զոհվել, մի քիչ էլ պետք է ապրե´լ հայրենիքի համար
21.06.2014 | 12:09

Այսօր մեր բանակում երկու զինվոր է զոհվել…
Մի տեսակ արդեն սովորել ենք այս ամենին, ու տպավորություն է, որ որպես հերթական լուր, կարդում ու անցնում ենք մեր օրվա գործին:
Ամեն մի զինվորի կորուստ արդարացի ցասումի, լուռ ու բարձրաձայն բողոքի պատճառ է դառնում:
Ամեն մեկն իր բողոքն արտահայտում է յուրովի, վստահ լինելով, որ ամենաճիշտն ինքն է, չնայած ես միշտ համարել եմ, որ կորստի ցավը ժամանակի հետ զգալու է միայն ծնողը, մերձավոր հարազատը, երբ շուրջը դատարկություն է, ապրելու իմաստը՝ ոչինչ, խելագար ու անհույս սպասումով, որ մի օր որդին տուն կգա…
Իսկ մենք իրավիճակային ռեակցիայից հետո խուսափում ենք բուն թեմայից, հարցերի հարցից:
Լուծե´ք պատերազմի հարցը, պարոնայք, լուծե´ք, ավելի ճիշտ, գտե´ք խաղաղ գոյակցության ձևը հարևանի հետ:
Հերի´ք է հայրենիքի համար զոհվել, մի քիչ էլ պետք է ապրե´լ հայրենիքի համար:
Տղերքը զոհվեցին պատերազմում, որ իրենց զավակները ապրեն իրենց երազած հայրենիքում՝ խաղաղ ու բարեկեցիկ: Ստացվում է, որ հիմա նրանց զավակների զոհվելու ժամանակն է՝ անորոշ ու մշուշոտ ապագայի համար:
Այսպես հայրենիք չեն կառուցում, այսպես հայրենասիրություն չեն խաղում, այսպես ամեն մեկը յուրովի հեռանում է իր տնից:

Դիտվել է՝ 2133

Մեկնաբանություններ