ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Արշակ ԶԱՔԱՐՅԱՆ. Համբուրգեր, շաքարե բամբակ ու ծաղիկ ծախող առևտրականներ

Արշակ ԶԱՔԱՐՅԱՆ. Համբուրգեր, շաքարե բամբակ ու ծաղիկ ծախող առևտրականներ
25.04.2014 | 12:19

Երիտասարդներից շատերին որ հարցնես, թե 99 տարի առաջ այս օրը ինչ է տեղի ունեցել, կասեն, որ թուրքերը միլիոն ու կես մարդ են սպանել: Մի օրո՞ւմ՝ եթե շարունակես հարցնել, կասեն՝ չէ, բայց էս օրը շատ մարդ են սպանել:
Այս օրը 99 տարի առաջ թուրքերը սպանեցին հայի միտքը, հոգին` մտավորականությանը, մշակույթը, երբ Կոստանդնուպոլսում այս օրը ձերբակալվեց 600 հայ մտավորական, որոնցից շատերը գլխատվեցին և սպանվեցին: Թուրքը լավ գիտեր, որ հային սպանելու համար հարկավոր է սպանել նրա միտքը, միակ հզոր զենքը, որ չունեն ուրիշները:
Այսօր կրկին սպանում են հայի միտքը, տեղահանում հայ մտավորականին, վերացնում, ապականում և խեղաթյուրում մշակույթը: Թուրքը չի մոռացել, որ դա է հայից ձերբազատվելու միակ ձևը` վերացրու նրա մշակույթը, և մնացած զանգվածը կլուծվի աշխարհի կեղտի հետ, ու շատ շուտով կմոռացվի նրա գոյությունը: Սրով, յաթաղանով, թե ավելի դանդաղ ու «մարդկային» միջոցներով` մատնելով նրան սովի, զրկելով նրան իր հողի վրա ապրելու և ստեղծագործելու իրավունքից ու հնարավորություններից, օրվա հացի խնդիրը գերնպատակ դարձնելով և իհարկե ուրիշի` օտարի մշակույթը ներկրելով և տեղականը դրանով խեղդելո՞վ կարվի, թե՞ մի ավելի նոր եղանակով, կարևոր չի: Կարևորը վերջնական արդյունքն է, ինչին մենք շատ ենք մոտեցել, շա՜տ-շատ, վտանգավոր շատ:
Ես Ծիծեռնակաբերդ չայցելեցի, ինձ համար տարվա 365 օրը Ապրիլ 24 է: Ինձ համար տհաճ է ևս մեկ անգամ տեսնել այն այլանդակությունը, որ կատարվում է հուշահամալիրի մուտքից մինչև վերջ, սկսած համբուրգեր, շաքարե բամբակ ու ծաղիկ ծախող առևտրականներից, մինչև արևածաղկի սերմ ուտող, աղջիկ կպցնելու կամ տղերքի մոտ «քունջիկլարմ» լինող երիտասարդներից: Ես իմ որդու հետ տարվա ցանկացած օր կայցելեմ իմ պապերի հուշակոթողը, հետո իր քեռու գերզմանը՝ Եռաբլուրում, ուր նա անպայման ծաղիկ կդնի նաև իր անհայտ քեռիների հուշարձանին:
Եթե ուզում ենք իսպառ չվերանալ, ապա փրկել է պետք հենց մեր մշակույթը, որն այսօր հոգեվարքի մեջ է:

Դիտվել է՝ 2505

Մեկնաբանություններ