«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Նորայր ՆՈՐԻԿՅԱՆ. Խմբապետության ախտը չի հեռանում մեզանից

Նորայր ՆՈՐԻԿՅԱՆ. Խմբապետության ախտը չի հեռանում մեզանից
20.06.2013 | 23:25

Վերջին օրերին ոչ պակաս ակտիվությամբ քննության առարկա են դարձել «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 1-ին ընթերցմամբ ընդունելու և բուն ընդունման պրոցեսում կատարված իրադարձությունները, երբ ամբողջ խորհրդարանը մի մարդու պես կողմ քվեարկեց նշված օրինագծին:
Անկասկած, Ղարաբաղյան պատերազմի մասնակիցները հավուր պատշաճի գնահատման կարիք ունեն, ինչն այս կամ այն պատճառներով մինչ օրս չի եղել կամ եղել է կիսատ-պռատ:
Պարզվում է՝ բոլորը չէ, որ ուզում են ունենալ «երկրապահ կամավորականի» կարգավիճակ:
Խմբապետության այս ախտը չի հեռանում մեզանից, նույնիսկ այն դեպքում, երբ հազար անգամ մեր պատմության մեջ ճաշակել ենք դրա դառը պտուղը՝ հետին թվով հաջորդ սերնդի առաջ արդարանալու ամոթխած ու խարանված ճակատով:
Մեկ դրոշի տակ հավաքվելու ունակությունը, պարզվում է, հնարավոր է միայն մի դեպքում, երբ պատմության այդ դրվագն անպայման պետք է ավարտվի անվերադարձ կորստով, որ տառապանքի ցավը մշտնջենական լինի:
Այլ է վիճակը խաղաղ պայմաններում. նախանձ, կասկածանքի, արհամարհանքի, անտարբերության թագավորություն, ուր սիրում են իշխել ժամանակի «ուժեղները»:
Իսկ խնդիրը շատ պարզ էր ու հասարակ. պետք չէր մեկ անգամ ևս սեպ խրել պատերազմ տեսած տղերքի միջև:
Բավարար էր ընդամենը օրենքն անվանել «1991-1994թթ. մարտական գործողություններին մասնակցած քաղաքացիների կարգավիճակի մասին»:
Հարցը լուծված կլիներ, իսկ շահարկումները կդառնային անիմաստ:

Դիտվել է՝ 1580

Մեկնաբանություններ