-
29.10.2012|
11:53
Ուկրաինայի Ռեգիոնների կուսակցությունը հաղթում է խորհրդարանական ընտրություններում։ Քվեաթերթիկների 15 տոկոսի հաշվարկի արդյունքում իշխանական Ռեգիոնների կուսակցությունը հավաքել է ձայների 38,63 տոկոսը, նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի ընդդիմադիր կուսակցությունը ստացել է 20,12 տոկոս։
-
29.10.2012|
00:58
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հնգօրյա արտասահմանյան այցելությունների օրակարգում են լինելու Մալիի հյուսիսում իսլամական ծայրահեղականների հակամարտությունը և Բալկաններում տիրող իրավիճակի կարգավորումը։ Կիրակի Քլինթոնն ուղևորվել է Ալժիր, Բոսնիա և Հերցեգովինա, Սերբիա, Կոսովո, Ալբանիա և Խորվաթիա։
-
28.10.2012|
20:47
Պատճառը Սենդի կոչվող փոթարիկն է, որ մոտենում է ԱՄՆ-ին։ Սենդին արդեն ավերածություններ է կատարել Կուբայում, Պուերտո Ռիկոյում, Բահամյան կղզիներում։
-
28.10.2012|
20:44
Ուկրաինայում այսօր ընթանում են Գերագույն ռադայի ընտրություններ։ Մասնակցությունն ընտրություններին Կիևի ժամանակով ժամը 13.40-ի տվյալներով կազմել է 23,56 տոկոս։
-
28.10.2012|
14:42
Երեք մարդ զոհվել է, ևս 8-ը՝ վիրավորվել։
-
28.10.2012|
14:38
Նիգերիայի հյուսիսում գտնվող Կադունա քաղաքում կիրակնօրյա աղոթքի ժամանակ պայթեցվել է կաթոլիկ եկեղեցի։ Տուժել են մեծաթիվ մարդիկ։ Նիգերիայի արտակարգ իրավիճակների վարչությունը հաղորդում է, որ բոլոր վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց։
-
27.10.2012|
12:48
Սենդի կոչվող փոթորկի հետևանքով Կուբայի արևելքում ավելի քան 130 հազար տուն է փլուզվել։ Տարերային աղետը մեծ վնաս է հասցրել երկրի ենթակառուցվածքներին և գյուղատնտեսությանը։
-
27.10.2012|
12:46
Ինչպես հաղորդում է BBC-ն, այսօր Փարիզում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները։ Կքննարկվեն ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր։
-
27.10.2012|
12:42
5 մարդ է զոհվել, ավելի քան 30-ը՝ վիրավորվել ուրբաթ Դամասկոսի հարավում տեղի ունեցած պայթյունից։
-
26.10.2012|
14:35
Մահմեդականների համար սրբազան Ղուրբան բայրամ տոնի օրը Աֆղանստանի հյուսիսում գտնվող Մայմանա քաղաքի մզկիթի մոտ պայթյուն է որոտացել։ Ավելի քան 37 մարդ զոհվել է, 40-ը՝ վիրավորվել։