Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ստորագրել է ԼԳԲՏ իրավունքները սահմանափակող օրենքը։ «Ես լավ եմ հասկանում, որ այս օրենքի ստորագրումը քննադատություն կառաջացնի որոշ օտարերկրյա գործընկերների շրջանում, բայց մենք՝ վրացիներս, երբեք չենք վախեցել օտար գնահատականներից, երբ դա պահանջել են մեր հավատը, առողջ բանականությունը և երկրին հավատարմությունը»,- պարզաբանել է Պապուաշվիլին:               
 

Արցախը սիրելու գրառումների և ելույթների քողի տակ նիկոլենք այն հանձնեցին թուրքերին

Արցախը սիրելու գրառումների և ելույթների քողի տակ նիկոլենք այն հանձնեցին թուրքերին
28.06.2024 | 12:03

Ըստ լուսանկարում պատկերված կապիտուլյանտուհու, ինքենք դեռ

2018-ի ապրիլին գիտեին, որ Արցախը դա Ադրբեջան է, բայց 2019-ի օգոստոսի 5-ին նրա ամուսինը գնաց Ստեփանակերտ` ճղճղաց, որ Արցախը Հայաստան է և վերջ, իսկ հետո սոցցանցերում գրառումներ անելով խաբեցին մարդկաց:

Օրինակ, լուսանկարում պատկերված գրառումը, ով Արցախը Ադրբեջանի կազմի մեջ մտնելու մասին դեռ 2018-ին իմացողը 2020-ի փետրավրի 8-ին գրառում էր անում ֆեյսբուքյան իր էջում, Արցախն անվանում էր «մեր սեր, հպարտություն, ինքնություն»:

Սակայն Արցախը թուրքերին նվիրելուց հետո նիկոլենք և նիկոլախտով «վարակվածների» համար Արցախը դարձավ ատելի, դժբախտ և դժգույն տեղ:

Ոչինչ, շուտով ողջ Հայաստանն է Նիկոլը դարձնելու դժգույն և դժբախտ: Լավագույն դեպքում փախնելու ենք այստեղից:

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Հ.Գ.

Ի դեպ, արցախասիրական գրառումներ և ելույթներ նիկոլենք շատ են արել` իրականում քողարկելով ատելությունն այդ հայկական պետության նկատմամբ:

Դիտվել է՝ 2652

Մեկնաբանություններ