Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

«Օղռաշների» ժամանակաշրջանը

«Օղռաշների» ժամանակաշրջանը
22.04.2024 | 14:28

Լավ կամ հուսադրող ոչինչ չունեմ ասելու։

Փորձենք վերլուծել ու հասկանալ, թե ի՞նչ կատարվեց և ինչ է կատարվում երկրում։

Ես, ինչպես նաև Հայաստանի 3 մլն վարչապետերը, չենք կարողանում համակերպվել ստեղծված ազգաջարդված իրավիճակին։

Բոլորն էլ գիտեն, որ ազգաբնակչության հիմնական մասը, այդ թվում նաև ես, դեմ է այս իշխանության վարած և՛ ներքին, և՛ արտաքին քաղաքականություն կոչվածին, եթե, իհարկե, դա համարենք քաղաքականություն։

Իշխանությունից գոհ են միայն պաշտոն և ինչ-որ աշխատանք ստացած մարդիկ։

Մասնակի գոհ են այն մարդիկ, ում թողել են աշխատանքի մեջ, թույլ են տվել աշխատավարձ ստանալ և կատարել այնքան էլ ոչ հաճելի հանձնարարություններ։

Գոհ են այն մարդիկ, ովքեր աշխատանքի կամ աշխատավարձ ստանալու իրավոււնքի են արժանացել՝ այլոց աշխատանքից հեռացնել տալով։

Սրանից կարելի է եզրակացնել, որ ՔՊ-ն կաշառել և կաշառում է հացկատակների մի մեծ զանգվածի՝ լռելու և ծափահարելու դիմաց, և որը փող է ստանում՝ ոչինչ չանելու դիմաց։

Գաղտնիք չէ, որ Նիկոլը տիրապետում է հիպնոսի և հմայելու շնորհքին, ինչը նա կարողացավ կիրառել իր թիմը ձևավորելիս։

Սա ներքին քաղաքականության համար է, որով նա հջողության հասավ իր ենթականերին հստակորեն հրահանգ և ուղղություն տալու, ինչպես նաև դրանք ճշգրտորեն կատարելու հարցում։

Սակայն դրսում այդ շնորհքը չանցավ։

Փոքր երկրների, մանավանդ ծովային սահման չունեցող երկրների՝ ինչպիսին մերն է, ղեկավարներ նշանակվում են կայսրությունների և Վատիկանի կողմից։

Այո, այո, այստեղ սխալ չկա։

Երբեք ընտրություններով իշխանություն չի փոխվում։ Սկզբում անցնում են կայսրությունների թրի տակով, հետո կազմակերպվում են «ընտրություններ»։

Այնպես որ, Նիկոլը և իր թիմը կմնան այնքան, ինչքան կուզեն համաշխարհային գայլերը, և ոչ մի հավաք, հանրահավաք, միտինգ ու ցույց ի զորու չեն եղանակ փոխելու։ Դա ընդամենը «պապաներին» իրենց ցույց տալու համար է

Ոստիկանական և այլ ուժային կառույցները Նիկոլին կծառայեն այնքան, ինչքան կորոշեն կայսրությունները։

Ոչ մի ինքնիշխանություն։

Մեր իրավիճակում ակնկալել ինչ-որ լավ բան՝ ես կասկածում եմ։

Նման իրավիճակում է քայքայման եզրին գտնվող ցանկացած երկիր։

Նման երկրների պատասխանատուները վազվզում են Հռոմ-Վատիկան, Մոսկվա, Վաշինգտոն, Լոնդոն, Փարիզ, Բրյուսել, Պեկին, Թեհրան, Դելի, Ստամբուլ և այլ կենտրոններ ու փորձում խնդրանքներով ինչ-որ հարցեր լուծել։ Դա ցույց է տալիս, որ իրենք իշխանության են բերվել այդ երկրների հատուկ ծառայություններ միջոցով։

Երևի բոլորդ էլ գիտեք ժողովրդական դարձած խոսքը՝

«յոթ երկրի շպիոն»։

Հենց դա էլ թույլ չի տալիս որևէ մեկին կատարել ինքնուրույն, իր երկրին օգուտ տվող քայլ։ Դա հնարավոր չէ։

Այնպես որ, ժողովուրդ ջան, գոտիներդ պինդ ձգեք,։ Մինչև նշածս երկրներում համաձայնության չգան, էական ոչ մի փոփոխություն չի լինելու։

Իսկ այն տարածված միտքը, թե «խեղճ Նիկոլը ի՞նչ անի», կասեմ. Նիկոլը պիտի չաներ և չպիտի անի։

Այո, դա կարող էր իր և մի քանի հոգու կյանք արժենալ, այլ ոչ թե՝ հազարավոր տղաների:

Չկարծեք, թե հեյդարօղլիի վիճակը սրանից լավն է։ Երևակայեք, նրա վիճակն ավելի վատ է։

Անգլիական BP կոնցեռնը նավթամուղով օրական Բաքվից 50 մլն $ է տանում։ ՌԴ-ն ուզում է դրանց հեռացնել Բաքվից։ Հեյդարիչի ունեցվածքի 70-80%-ը ՌԴ-֊ում է։ Դա շատ մեծ թիվ է։ Նա պիտի կատարի Մոսկվայի պահանջը։ Եթե ոչ՝ վատ կլինի։

Եվ նա ևս պիտի ենթարկվի խաղի կանոններին։ Համոզված եմ, որ ոչ նա, ոչ էլ Նիկոլը այսպիսի սցենար չէին սպասում։

Մոսկվան խաղում է իր խաղը՝ փորձում է դուրս գալ գլոբալիստների ազդեցության տակից, և հնարավոր է, որ դուրս պրծնի։ ՌԴ-ն այստեղից չի գնա։ Միգուցե «գնա» 1917-ի նման, որպես խրատ, բայց հետ գա 1920-ի նման՝ «կացնով»։

ՌԴ-ն առերևույթ, կարծես թե, Արցախից հեռանում է, սակայն, ըստ ամենայնի, նա իր զինված կոնտինգենտը հեռացնում է վտանգից, քանի որ սպասվում են Իրանի հարվածները ջհուդական ռազմական կետերին, որոնք տեղակայվել են յոթ շրջաններից մի քանիսում։

Մի բան էլ ասեմ ու վերջացնեմ։

Ընդդիմություն չկա, չհավատաք։

Բոլորն իրար հետ են։

Թերևս, միայն մեկ ուժ կա, որն առանձին է, և թվում է, թե քայլեր չի ձեռնարկում

Մեխակ Սայադյան

Դիտվել է՝ 2410

Մեկնաբանություններ