Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Այն, ինչ կատարվում է մեզ հետ, բարձր մակարդակում ուրիշների կայացրած որոշումների հետևանք է

Այն, ինչ կատարվում է մեզ հետ, բարձր մակարդակում ուրիշների կայացրած որոշումների հետևանք է
01.03.2024 | 08:30

Որևէ քաղաքական դաշտ բնութագրվում է իր բաղադրիչ քաղաքական ուժերով և նրանց միջև եղած հավասարակշիռ կամ անհավասարակշիռ ռեժիմներով։

Ցանկացած քաղաքական ուժ, իր հերթին, ունենում է գաղափարական և ուժային բաղադրիչներ՝ ֆինանսների, կազմակերպվածության և մարդկային ֆիզիկական ուժի տեսքով։

Դրանից բացի, ուժային դաշտն ունենում է երկու այլ բաղադրիչներ՝ 1․ Իշխանության ուժը, իր կազմակերպական բաղադրիչների հետ միասին և 2․ Ժողովրդի տարերային ուժը, որը, տարբեր հանգամանքներից կախված, կարող է ուժային դաշտում դառնալ գործոն կամ չդառնալ այն։

Այդ հանգամանքներից անհրաժեշտ, բայց ոչ բավարարը ժողովրդի դժգոհությունն է, որի չափը կախված է նրանից, թե ինչ չափով է լարված մարդկանց գոյաբանական վիճակը։

Մյուս կողմից էլ, ինչքան էլ ժողովուրդը դժգոհ լինի, իսկ իրավիճակը` խիստ լարված, մարդկանց ստեղծած ուժային դաշտը ունի տարերային բնույթ, որի համազորը կլինի շատ չնչին ուժ։

Որպեսզի տարերային ուժերի գումարը դառնա քաղաքական գործոն, այն պետք է կազմակերպել, այսինքն, տարերային ուժերին տալ որոշակի ուղղվածություն, որի դեպքում է միայն հնարավոր նրանց գումարումը։

Նման իրավիճակում կենտրոնական է դառնում տարերային ուժերի կազմակերպողի ու առաջնորդողի հարցը, և սա կարիկատուրային քաղաքական դաշտում պրոբլեմների պրոբլեմն է։

Պատմությունը գիտի բազմաթիվ դեպքեր, երբ ժողովրդական տարերային դժգոհությունը վերածվում է իրական գործոնի, եթե այն ծնում է լուրջ առաջնորդներ կամ էլ այդ դժգոհությանը տեր է կանգնում և այն առաջնորդում առկա քաղաքական ուժերից որևէ մեկը։

Եվ այստեղ կենտրոնական են դառնում այլ հարցեր՝ 1․ Ժողովրդի պառակտվածության աստիճանը, այն իմաստով, թե նրանք ում են համարում դժգոհության աղբյուր, 2․ Կա՞ արդյոք այնպիսի քաղաքական լուրջ ուժ, որը կուզենա իշխանությունը վերցնել իր ձեռքը՝ հաշվի առնելով գլոբալ աշխարհaքաղաքական իրավիճակը և այլն։

Բոլոր դեպքերում, պետք է քաղաքականապես այնքան հասուն լինել, որ հասկանալ այն պարզ բանը, որ գլոբալ կռիվն ունի մերկապարանոց ուժային բնույթ, առանց էմոցիոնալ որևէ բաղադրիչի և այդ կռվում, նույնիսկ եթե մեր բոլոր հակամարտ ուժերը կարողանայինք իրար գումարել, ապա ռազմաքաղաքական դաշտում դրանք դարձյալ նշմարելի չեն լինի։

Պետք է հասկանալ նաև, որ այն, ինչ կատարվում է մեզ հետ, բարձր մակարդակում ուրիշների կայացրած կոմպրոմիսային կամ էլ ոչ կոմպրոմիսային որոշումների հետևանք է։

Մենք այս կամ այն հաջողությամբ հարմարվում ենք ուրիշների վարած քաղաքականությանը՝ դեգերելով այդ արանքներում։

Պետք է հասկանալ նաև մի այլ արմատական բնույթի բան, որ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը, անկախ դրան տրված ամենատարբեր գնահատականներից, տակտիկական առումով ձեռք է տալիս բոլոր հզորներին, այդ թվում նաև՝ ռուսներին, քանի որ դրանով նվազում է Կովկասի կողմից երկրորդ ճակատի բացման հավանականությունը։

Բայց դա միայն տակտիկապես, իսկ ստրատեգիական առումով դա ռուսների շահին հակառակ է, որի մասին էին Լավրովի զգուշացումները։

Բայց նաև դա հարցի մի կողմն է, իսկ դրա անհամեմատ ավելի կարևոր կողմը միաբևեռ աշխարհից բազմաբևեռին անցնելու բարդ պրոցեսն է, որտեղ ռուսներն ու թուրքերը ունեն պոտենցիալ շահեր և կորուստներ, որոնց ֆոնի վրա նրանք չեն տեսնում մեր շահերն ու կորուստները։

Բոլորի համար իրատես ու լուրջ լինելը շատ կարևոր է, այդ թվում նաև՝ մեզ համար, որն էլ հնարավորություն կտա խուսափել անիմաստ կոչերից ու գործողություններից։

Կարելի է համաձայնել այն պնդման հետ, որ հայ տղամարդիկ մեղավոր են մեր ներկա վիճակի համար, քանի որ ժամանակին չեն կարողացել հզոր երկիր ստեղծել։

Բայց դա նաև չի նշանակում, որ հայ կանայք պետք է անհավասարակշիռ և տղամարդկանց դեմ ուղղված մինչև վերջ չմտածված կոչերով ավելի խառնեն իրավիճակը։

Նայեք, թե աշխարհ քանդելու նկատառումներով ինչքան կանայք են առաջ քաշվել և զբաղեցնում են պետական բարձրագույն պոստեր, լինի դա ԵՄ-ը, Իտալիան, Էստոնիան, Վրաստանը և շատ ուրիշներ։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 2366

Մեկնաբանություններ