Այսօր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Բրիտանական կառավարությունը լիովին ընդունելի է համարում Storm Shadow թևավոր հրթիռների կիրառումը Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների դեմ, սակայն ցանկանում է ուղիղ համաձայնություն ստանալ Վաշինգտոնից, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե այս հարցում դաշնակիցների միջև տարաձայնություններ կան։ Ըստ աղբյուրների՝ Բայդենը դեռ վերջնական որոշում չի կայացրել։               
 

Ինչու՞ Հայաստանի ընդդիմությունը գործողությունների ծրագիր, օրակարգ, նոր գաղափարներ չունի

Ինչու՞ Հայաստանի ընդդիմությունը գործողությունների ծրագիր, օրակարգ, նոր գաղափարներ չունի
13.02.2024 | 12:29

Նիկոլ Փաշինյանը շարունակ հարցացրույցներ է տալիս Հայաստանի և արտերկրի լրատվամիջոցներին, որոնցում արտահայտում է խիստ վիճահարույց, ավելի ճիշտ, անտրամաբանական, մերժելի թեզեր։ Նիկոլ Փաշինյանը եղել ու մնում է Հայաստանի թիվ 1 նյուզմեյքերը։ Ինչո՞ւ Հայաստանի խորհրդարանական ու արտախորհրդարանական ընդդիմությունը, Նիկոլ Փաշինյանին արդարացի կերպով քննադատելուց զատ, նրան իշխանությունից հեռացնելու ծրագիր, օրակարգ չունի, նոր գաղափարներ չի գեներացնում, հանրությանը ներկայացնում։ Կարծում եմ՝ դրա պատճառն այն է, որ Հյուսիսի և Արևմուտքի կողմից Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու ծրագիր դեռ չկա, ուստի արտերկրից իշխանափոխության պահանջներ, ցուցումներ չստացող ընդդիմությունը սպասողական դիրք է ընդունել։ Ընդդիմադիր դաշտում առկա բացը, պասիվությունը փորձում են լրացնել Հայկ Մարությանը, Վարդան Ղուկասյանը։ Միով բանիվ, Հայաստանի ներքաղաքական իրավիճակը դժգույն է ու տխուր։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 2923

Մեկնաբանություններ