Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Միջանցքի վերահսկման հարցով տառապում են նաև եվրոպացիք

Միջանցքի վերահսկման հարցով տառապում են նաև եվրոպացիք
20.11.2023 | 20:20

Զանգեզուրի միջանցքը հանգիստ չի տալիս թուրքերին, ադրբեջանցիներին, սակայն ավելի շատ դրանով հետաքրքրված են Արևմուտքում:

Ըստ 2020 թ. նոյեմբերի հայտարարության, տարածաշրջանը պետք է ապաշրջափակվի ռուսական ուժերի վերահսկողության ներքո, միջանցքի մասին խոսք չկա, խոսքն ընդամենը սովետական դարաշրջանում գործող կոմունիկացիաներին է վերաբերում: Սակայն այդ չոր տողերը բազում մանիպուլացիաների հնարավորություն տվեցին թուրքերին, և Էրդողան էֆենդու բերանը չորացավ միջանցքի մասին խոսելով: Ավելին, այդ էֆենդին բացահայտ հայտարարում է.

«Զանգեզուրի միջանցքը մեզ համար ավելի կարևոր է, քան Ղարաբաղը»:

Դե, հետևություններ արեք:

Ժողվարչապետ փաշինյանը որոշ ժամանակ առաջ ասաց, որ միջանցքը կամ այն, ինչը միջանցք է կոչվում, պիտի վերահսկվի հայկական ուժերի կողմից: Նրան միաձայն միացան լակոտակրատիայի ակնառու դեմքերը՝ վայնասունի աստիճանի հասցնելով Հայաստանի ինքնիշխանության հարցը, թե բա՝ մեր ինքնիշխան տարածքը մենք պիտի վերահսկենք և այլն, և այլն: Իսկ մի քանի օր առաջ կառավարությունը որոշում ընդունեց՝ ԱԱԾ նոր ստորաբաժանում ստեղծելու մասին, հատուկ կոմունիկացիաների վերահսկման և պահպանման համար: Նշանակում է՝ ժողվարչապետը հերթական անգամ թռնում է Վլադիմիր Պուտինի գլխից, ինչը մեզ ուրախացնում է, քանզի դրանից ազատվելու գրեթե միակ տարբերակն այսօր, երբ երկրում փաստացի ընդդիմություն չկա, Պուտինի համբերության բաժակի լցվելն է, ինչից հետո ականատեսը կլինենք Նոր Հայաստանի ժողվարչապետի պատժի/սպանդի և ողորմի կտանք դրա կողքի մեռելներին:

Բայց միջանցքի վերահսկման հարցով տառապում են նաև եվրոպացիք:

Այսպես, Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը «Արմենպրեսին» տված հարցազրույցում հայտարարել է, որ միանգամայն տրամաբանական է, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում ցանկացած ճանապարհ, ցանկացած երկաթգիծ, որը կանցնի Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից։ Դե, ՈՒրսուլայի և Բորելի աշխատողին չեն հետաքրքրում Ռուսաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները, ստորագրված փաստաթղթերը, և սույն եվրաոչխարը մտահոգված է միայն Նոր Հայաստանի ինքնիշխանությամբ: Լավ, ինչու՞ են այրվում սրանց քամակները, եթե ապաշրջափակում եք ուզում, իբր, տարածաշրջանի ժողովուրդների բարեկեցության համար, ձեզ համար ի՞նչ տարբերություն, ով կվերահսկի այդ պրոցեսը:

Իրականում տարբերություն կա, և դա հսկայական է: Բանն այն է, որ Զանգեզուրի միջանցքը, եթե հայտնվի ռուսների վերահսկողության ներքո, հինգ կոպեկի արժեք չի ունենա Արևմուտքի և Թուրքիայի համար, պարզապես Ադրբեջանը կստանա դրանից զուտ տնտեսական դիվիդենդներ: Քանի որ ռուսները կվիժեցնեն Թուրանից բխող Արևմուտքի բոլոր ծրագրերը: Այսինքն, Դաղստանը քայքայել, Սյունիքով ղազախա-չինական սահման զենք մատակարարել ազատասեր թուրք ույղուրների համար պարզապես հնարավոր չի լինի: Այդ դեպքում էլ Արևմուտքի տանձի՞ն է Զանգեզուրը, եթե պիտի վերահսկվի ռուսների կողմից: Իհարկե, ո՛չ տանձին է, ո՛չ էլ խնձորին:

Եվ դրա համար են անհանգիստ մեր եվրաեղբայրները, դրա պատճառով են հոգում Հայաստանի ինքնիշխանության համար:

Հիմա տեսնենք, թե ինչ կձեռնարկի Նոր Հայաստանի լակոտ ժողվարչապետը ռուսների ձեռքից Զանգեզուրի վերահսկումը խլելու և այն Հայաստանին, այսինքն, Արևմուտքին փոխանցելու համար:

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2706

Մեկնաբանություններ